From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Դիզել (գերմ.՝ Rudolf Diesel), մարտի 18, 1858[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 30, 1913[1], Լա Մանշ), գերմանացի ինժեներ, սեղմումից բռնկվող ներքին այրման շարժիչի ստեղծողը։
Ռուդոլֆ Դիզել գերմ.՝ Rudolf Diesel | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1913[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լա Մանշ |
Գերեզման | ծով |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[5] |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ և էսպերանտիստ |
Աշխատավայր | Sulzer և MAN SE |
Ամուսին | Louise Martha Diesel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Association of German Engineers? |
Երեխաներ | Էուգեն Դիզել և Hedwig von Schmidt?[8] |
Ստորագրություն | |
Rudolf Diesel Վիքիպահեստում |
Ծնվել է Ֆրանսիա արտագաղթած գերմանական ընտանիքում։ Բռնկված ֆրանս-պրուսական պատերազմի պատճառով 1870 թ. ամբողջ ընտանիքին աքսորեցին Անգլիա։ Կրթություն ստանալու համար ծնողները Ռուդոլֆին ուղարկեցին Գերմանիա՝ սկզբում Աուգսբուրգ, այնուհետև Մյունխեն, բարձրագույն տեխնիկական դպրոց, որը նա ավարտեց գերազանցությամբ՝ դառնալով սառնարանների տեղավորման ինժեներ։ Ավարտել է Մյունխենի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցը (1878)։ Երիտասարդ Դիզելին հովանավորում էր ինժեներ և ձեռնարկու Կարլ ֆոն Լինդեն, որը 1880 թ. Ռուդոլֆին աշխատանքի տեղավորեց իր ֆիրմայի ֆրանսիական բաժնում։
Կտրուկ սեղմված և լայնացած վիճակում գտնվող գազին հետևելը Դիզելին հանգեցրեց շարժիչի գլանում գազի բաղադրության անկայծ բոցավառման մտքին։
Գազի հետ առաջին փորձերից հետո հետազոտողն անցավ վառելիքային հեղուկների փորձարկումներին՝ բոցավառման համար կիրառելով սեղմված օդի բարձր ջերմաստիճանը։
1890 թ. Ռուդոլֆը տեղափոխվեց Լինդեյի ձեռնարկատան բեռլինյան բաժին։ Այստեղ նա ներկայացրեց իր գաղափարների հաշվարկներն ու տեսական հիմնավորումները և 1892 թ. ստացավ արտոնագիր։
1897 թ. Դիզելին հաջողվեց ցուցադրել քսանհինգ ձիաուժ հզորությամբ իր հորինվածքի գործող շարժիչի աշխատանքը։ Բարձր էֆեկտիվությամբ շարժիչը հետաքրքրեց Կրուպպա ֆիրմային, Աուգսբուրգի մեքենաշինարարական գործարաններին։
Ռուդոլֆն ունենում է կոմերցիոն հաջողություն, սակայն որոշ ժամանակ անց դադարում են արտոնագրություններ տալ արդեն այլ գյուտարարների կողմից վավերացված կառուցողական հաշվեսխալների հետևանքով։ Հավանաբար, նա մահացել է Լա-մանշ նեղուցում՝ «Դրեզդեն» փոստային շոգենավի խորտակումից։ Առաջ են քաշում մեկ այլ տարբերակ, ըստ որի նա ինքնասպան է եղել ֆինանսական անհաջողությունների պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.