![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Rou_Jones_Jr..jpg/640px-Rou_Jones_Jr..jpg&w=640&q=50)
Ռոյ Ջոնս Կրտսեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Ջոնս-Կրտսեր (անգլ.՝ Roy Jones Jr., հունվարի 16, 1969(1969-01-16)[1][2], Փենսակոլա (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 1988 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Կիսածանր քաշի աշխարհի բացարձակ չեմպիոն։ IBF վարկածով միջին կարգային աշխարհի չեմպիոն (1993-1994 թթ.), IBF վարկածով երկրորդ միջին կարգային չեմպիոն (1994-1996 թթ.), WBC վարկածով կիսածանր (1997, 1997-2002 և 2003-2004 թթ., WBA վարկածով՝ 1998-2002 թթ., IBF վարկածով՝ 1999-2002 թթ.)։ 1990-ական թվականներին Ամերիկայի լրագրողների ասոցիացիան անվանել է Ջոնսին «Տասնամյակի բռնցքամարտիկ»[3]։ Վարկանիշով գլխավորել է pound for pound ամսագիրը 1996, 1999 և 2003 թվականներին։ Բռնցքամարտի պատմության մեջ առաջին բռնցքամարտիկը, ով դարձել է չեմպիոն միջին քաշային կարգում, իսկ հետո 2-րդ միջին քաշայինում[4]։
Ռոյ Ջոնս Կրտսեր ![]() | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
![]() Ռոյ Ջոնսը 2012 թվականին, Մոսկվա | |||||||
Ընդհանուր տեղեկություններ | |||||||
Ամբողջական անուն | Ռոյ Լավեստա Ջոնս կրտսեր (անգլ.՝ Roy Levesta Jones Jr.) | ||||||
Մականուն | Կրտսեր (անգլ.՝ Junior) Կապիտան Հուք (անգլ.՝ Captain Hook) Ար Ջեյ (անգլ.՝ RJ) Սուպերմեն (անգլ.՝ Superman) | ||||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1969(1969-01-16)[1][2] (55 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Պոնսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ | ||||||
Քաշային կարգ | Ծանր (90,8 կգ-ից ավել) Գերծանր (մինչև 90,8 կգ) Կիսածանր (մինչև 79,45 կգ) Կիսամիջին (մինչև 76,27 կգ) Միջին (մինչև 72,64 կգ) | ||||||
Դիրք | ձախակողմյան | ||||||
Հասակ | 180 սմ | ||||||
Ոճ | Աութֆայթեր | ||||||
Մարզիչ | Էլթոն Մերքերսոն | ||||||
ռեյտինգи | |||||||
WBC-ի ռեյտինգի տեղ | 15 | ||||||
WBA-ի ռեյտինգի տեղ | 17 | ||||||
IBF-ի ռեյտինգի տեղ | 9 | ||||||
WBO-ի ռեյտինգի տեղ | 18 | ||||||
NABO-ի ռեյտինգի տեղ | 11 | ||||||
Պրոֆեսիոնալ կարիերա | |||||||
Վերջին մարտ | 17 փետրվարի, 2017 թվական | ||||||
Մարտերի թիվ | 74 | ||||||
Հաղթանակների թիվ | 65 | ||||||
Հաղթանակ նոկաուտով | 47 | ||||||
Պարտություն | 9 | ||||||
Սիրողական կարիերա | |||||||
Մարտերի թիվ | 134 | ||||||
Հաղթանակների թիվ | 121 | ||||||
Պարտությունների թիվ | 13 | ||||||
Մեդալներ
| |||||||
royjonesjr.com | |||||||
boxrec-ի ցանկ |
Բացի բռնցքամարտից, Ռոյ Ջոնսը հայտնի է իր երաժշտական և դերասանական կարիերայով։ 2001 թվականին նա ձայնագրել է իր առաջին ռեփ ալբոմը, իսկ 2003 թվականին նկարահանվել է «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմում կապիտան Բալլարդայի դերում։ Նա նաև նկարահանվել է «Ունիվերսալ զինվորը» ֆիլմում, որը թողարկվել է 2012 թվականին[5]։
Ունի Ռուսաստանի և Ամերիկայի քաղաքացիություն[6]։