From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Չարլզ Օ’Բրայեն (անգլ.՝ Robert Charles O'Brien, հունիսի 18, 1966, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, 2019-2021 թվականներին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Ռոբերտ Օ’Բրայեն | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of California, Berkeley, School of Law?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Cardinal Newman High School? և Ֆրի սթեյթ համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ստացել է իրավունքի բակալավրի, իսկ Բերկլիի համալսարանում՝ դոկտորի կոչում։ Լոս Անջելեսի «Larson O’Brien, LLP» իրավաբանական ընկերության գործընկերն էր[1]։ 1987 թվականին՝ Լոս Անջելեսի համալսարանն ավարտելուց հետո, ստացել է դրամաշնորհ՝ շարունակելու կրթությունը աշխարհի ցանկացած կետում, և ուսումնասիրել է քաղաքագիտություն և պետական կառավարում Հարավաֆրիկյան Ֆրի Սթեյթ նահանգի համալսարանում։ Այդ ընթացքում ՀԱՀ-ում ծանոթացել է իր ապագա կնոջ հետ և սովորել Աֆրիկանսում[2] (բրիտանական «The Guardian» թերթի տվյալներով՝ առաջին սևամորթ ուսանողին թույլատրվել է ուսումը հիշյալ համալսարանում միայն 1988 թվականին[3])։
1996-1998 թվականներին՝ որպես ԱՄՆ բանակի պահեստազորի սպա, համագործակցել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ՝ զբաղվելով 1991 թվականին Քուվեյթ ներխուժման հետևանքով Իրաքի դեմ բազմամիլիարդանոց հայցերով, որին հաջորդել է Պարսից ծոցում տեղի ունեցած առաջին պատերազմը։ 2005 թվականին հրաժարական է տվել մայորի կոչումով[4]։
2000-ական թվականների սկզբից աշխատել է ԱՄՆ պետական դեպարտամենտում։ Պետքարտուղարներ Կոնդոլիզա Ռայսի և Հիլարի Քլինթոնի լիազորությունների ընթացքում մասնավոր-պետական գործընկերության համանախագահն էր Աֆղանստանում իրավաբանական բարեփոխումներ իրականացնելու համար, որի շրջանակներում անցկացվել է դատավորների, դատախազների և փաստաբանների ուսուցում։ 2012 թվականին Միթ Ռոմնիի և Սքոթ Ուոքերի նախագահական ընտրարշավի ընթացքում արտաքին քաղաքականության ազգային անվտանգության հարցերով խորհրդական էր։ 2016 թվականին հրատարակել է «While America Slept: Restoring American Leadership to a World in Crisis» գիրքը, որտեղ պաշտպանել է ուժային օպերացիաների միջոցով խաղաղության պահպանման քաղաքականությունը և քննադատել Բարաք Օբամայի վարչակազմին միջազգային խնդիրների լուծման դիվանագիտական մեթոդների նկատմամբ ավելորդ հակվածության համար։ 2018 թվականի մայիսին նշանակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատանդների գործերով հատուկ ներկայացուցիչ[5]։
2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո, նշանակվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական[6]։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին նրան Բրազիլիայից հրավիրել են մասնակցելու «Artemis» լուսնային ծրագրին[7]։
Օ’Բրայենը դաստիարակվել է որպես կաթոլիկ, սակայն քսան տարեկանում ընդունել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու վարդապետությունը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելուց հետո դարձել ԱՄՆ քաղաքական համակարգի ամենաբարձրաստիճան մորմոնը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.