կենդանաբան (1869–1940) From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Վիլյամ Թեոդոր Գյունտեր (գերմաներեն՝ Robert William Theodore Gunther, օգոստոսի 23, 1869[1], Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 9, 1940[1], Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), գերմանական արմատներով բրիտանացի գիտնական՝ գիտության պատմաբան[2], կենսաբան։ Գերմանացի անվանի կենսաբան Ալբերտ Գյունտերի որդին է։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Մեծ Բրիտանիայում։
Ռոբերտ Գյունտեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1869[1] Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 9, 1940[1] (70 տարեկան) Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան և կենդանաբան |
Հաստատություն(ներ) | Մագդալեն քոլիջ |
Անդամակցություն | Գիտության պատմության միջազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մագդալեն քոլիջ և Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Հայր | Ալբերտ Գյունտեր |
Robert Gunther Վիքիպահեստում |
Սովորել է Օքսֆորդի համալսարանական քոլեջին առընթեր դպրոցում, ապա՝ բուն քոլեջում (University College), որից հետո՝ Օքսֆորդի մեկ այլ՝ Մագդալեն քոլեջում։ Ուսումնառության ավարտին ընդունվել է Օքսֆորդի համալսարանի գիտական ակումբ։
1923 թվականից սկսել է հրատարակել իր գլխավոր աշխատությունը՝ գիտության 14 հատորանոց պատմությունը, որը լույս է ընծայվել մեկ մատենաշարով։ Աշխատության վերջին հատորը լույս է տեսել հեղինակի մահվանից հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման տարում։ Դրանից հետո հրատարակվել է տասնհինգերորդ գիրքը, որը պատրաստել էր Ռոբերտ Գյունտերի որդին՝ Ա. Ե. Գյունտերը և նվիրել էր հորը, նրա կյանքին ու գործունեությանը, թողած գիտական ժառանգությանը[3]։
Օքսֆորդում Ռոբերտ Գյունտերը հիմնել է գիտության պատմության թանգարան[4], որտեղ, արժեքավոր այլ ցուցանմուշների շարքում, պահվում է նաև նրա ձեռագրերի հավաքածուն[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.