հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյան (ֆր.՝ Richard Jeranian, հուլիսի 17, 1921[1][2][3], Սեբաստիա[4] - հոկտեմբերի 10, 2019[5][4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), հայ նկարիչ։
Ռիշար Ժերանյան | |
---|---|
Ի ծնե | Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյան |
Ծնվել է | հուլիսի 17, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Սեբաստիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 2019[5][4] (98 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Գրան–Շոմիե ակադեմիա (1946)[3] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Պարգևներ | |
Richard Jeranian Վիքիպահեստում |
Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյանը ծնվել է Սեբաստիա քաղաքում 1921 թվականի հուլիսի 17-ին, 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։
1938-1942 թվականներին սովորել է Մարսելի գեղարվեստի դպրոցում, 1946-1948 թվականներին` Փարիզի Գրան-Շոմիեր և Ժյուլիան ակադեմիաներում[6]։
Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։
Բնապատկերներ
Նատյուրմորտներ՝
Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի բնությունն ու հուշարձանները։ Բազմիցս այցելել Է Հայաստան։
Ցուցադրվել Է Փարիզի Անկախների, Աշնանային և այլ սալոններում, «Արվեստները Եվրոպայում» (Բրյուսել), «Եվրոպայի գրաֆիկան» (Մոնակո) և այլ ցուցահանդեսներում։ Ունեցել է շուրջ 50 անհատական ցուցահանդեսներ (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Երևան (1964, 1969, 1979), Գյումրի, Դիլիջան, արժանացել մի շարք միջազգային մրցանակների։ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային I (1947, Պրահա) և VI (1957, Մոսկվա) փառատոների դափնեկիր է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.