Ռիմեսա
միջազգային հաշվարկների և արտարժույթով միջազգային դրամական փոխանցումների վճարման փաստաթուղթ / From Wikipedia, the free encyclopedia
Ռիմեսա (իտալ.՝ Rimessa բառացի տեղափոխված, փոխանցված, հանձնված), միջազգային հաշվարկների և արտարժույթով միջազգային դրամական փոխանցումների վճարման փաստաթուղթ՝ չեկ, մուրհակ և այլն։ Վերջին ժամանակներում այն ավելի լայնորեն օգտագործվում է տարբեր կատեգորիաների աշխատանքային և տնտեսական միգրանտների կողմից իրականացվող միջազգային դրամական հոսքերի հետ կապված, երբ նրանք իրենց վաստակած գումարի մի մասը պարբերաբար ուղարկում են տուն։ Համաշխարհային բանկի գնահատմամբ 2006 թվականին նման ռիմեսաները կազմել են 250-300 միլիարդ ԱՄՆ դոլար` աճելով վերջին 10 տարիների ընթացքում տարեկան մոտ 30%-ով։ Միջազգային դրամական փոխանցումները` կապված դրանց աճող կարևորության և որոշ զարգացող երկրների ՀՆԱ-ում կարևոր ներդրման հետ, որպես կանոն, առանձնանում են դրամական փոխանցումների առանձին ֆինանսատնտեսական ենթակատեգորիայում։ Դրամական փոխանցումները գնալով ավելի մեծ դեր են խաղում շատ երկրների տնտեսություններում։
Փոխանցման գործընթացին մասնակցում են ուղարկողը, ստացողը, որոշակի գումարի փոխանցման մուրհակը, ինչպես նաև միջնորդները, որոնք դրա համար գանձում են որոշակի միջնորդավճար (տարիֆ)։