իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռաուլ Տամուդո (իսպ.՝ Raúl Tamudo, հոկտեմբերի 19, 1977[1][2][3], Սանտա Կոլոմա դե Գրամանետ), իսպանացի ֆուտբոլիստ։ Այժմ ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան։
Ռաուլ Տամուդո իսպ.՝ Raúl Tamudo | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 19, 1977[1][2][3] (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտա Կոլոմա դե Գրամանետ | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Տամուդոն «Էսպանյոլ» ակումբի սան է։ 1992-ից 1996 թվականները նա հանդես է եկել ակումբի երիտասարդական կազմում։ 1996-ից 1998 թվականներին խաղացել է «Էսպանյոլ Բ»-ում։ 2000 թվականին արդեն ակումբի հիմնական խաղացող էր, որի կազմում խաղացել է 339 խաղ` խփելով 129 գնդակ։ 1998 և 1999 թվականներին վարձավճարով տեղափոխվել է համապատասխանաբար «Ալավես» և «Լարիդա» ակումբներ։ «Էսպանյոլի» կազմում Ռաուլը երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և մեկ անգամ հասել է ՈՒԵՖԱ-յի գավաթի եզրափակիչ։ Ռաուլը երկար ժամանակ եղել է ակումբի ավագը։ 2009 թվականի ձմռանը ֆինանսական խնդիրների պատճառով «Էսպանյոլի» ղեկավարությունը որոշում է ամռանը ֆուտբոլիստին ներկայացնել տրանսֆերի[4].: Օգոստոսի 1-ին Տամուդոն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվում է «Ռեալ Սոսյեդադ»[5]։
2015 թվականի սեպտեմբերի 5-ին Ռաուլ Տամուդոն հայտնել է կարիերան ավարտելու մասին[6]։
Ռաուլ Տամուդոն 2000 թվականին մասնակցել է ամառային օլիմպիական խաղերին Սիդնեյում։ Այնտեղ իսպանացիները հասել են մինչև եզրափակիչ, որտեղ էլ 11 մետրանոց հարվածաշարում պարտվել են Կամերունի հավաքականին[7]։ Ռաուլը մասնակցել է բոլոր 6 խաղերին և մեկ գոլ խփել ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում[8].: Տամուդոն առաջին հավաքականում խաղացել է 2000-2007 թվականներին։ Ազգային հավաքականում մասնակցել է 13 խաղի` խփելով 5 գնդակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.