From Wikipedia, the free encyclopedia
Պատերազմական հանցագործություն, պատերազմական (մարտական) գործողությունների վարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի առանձնապես ծանր խախտումներ մատնանշող հավաքական եզրույթ[1]․
Զանգվածային բնույթ կրող Պատերազմական հանցագործությունները՝ մեծ թվով զոհերով, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում, և դրանք ոչ թե ազգային պատերազմական դատարանների իրավասության ենթակա են, այլ միջազգային պատերազմական տրիբունալների։ Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ բացառիկ լրջության պատճառով վաղեմության ժամկետ չի կիրառվում[3]։ Պետք է տարբերել պատերազմական հանցագործությունները զինվորականներից, այսինքն՝ զինծառայողների կողմից զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններից (հրամանի չկատարում, դասալքություն և այլն)[4]։
Հայոց ցեղասպանությունը հաճախ համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և ընդհանրապես 20-րդ դարում կատարված ամենախոշոր պատերազմական հանցագործություններից մեկը[5]։
«Պատերազմական հանցագործություն» եզրույթի սահմանումը տրված է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (կանոնադրության) 8-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն Պատերազմական հանցագործություններ են[6]․
Բացի այդ, Ժնևյան կոնվենցիայի 3-րդ մասով նախատեսվում է, որ դրա գործողությունը տարածվում է նաև այն հակամարտությունների վրա, որոնք միջազգային բնույթ չեն կրում։ Կոնվենցիան ստորագրած պետությունները պարտավորվել են, որ իրենց տարածքում ծագած և միջազգային բնույթ չունեցող զինված հակամարտության դեպքում, հակամարտության մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի կիրառել առնվազն հետևյալ դրույթները․
2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտում մտցվել են հետևյալ գործողությունները, որոնք դասակարգվելու են որպես Պատերազմական հանցագործություններ[9]․
1-ին կետում արգելված արարքներից որևէ մեկի կատարելը Պատերազմական հանցագործություն է, իսկ դրանք կատարած անձինք Պատերազմական հանցագործներ են։
Միջազգային իրավունքով սահմանված է Պատերազմական հանցագործությունների համար ոչ միայն անձնական, այլև հրամանատարական պատասխանատվությունը։ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների 1-ին արձանագրության 86-րդ հոդվածը պնդում է, որ հրամանատարը պատասխանատու է ենթակաների կոնվենցիաների խախտման համար այն դեպքում, եթե նա տեղյակ է եղել նրանց կողմից հանցագործությունների կատարման հնարավորության մասին, սակայն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել դրանք կանխելու համար։
Յուրաքանչյուր հակամարտության համար առանձին տրիբունալ չստեղծելու համար 1998 թվականին որոշվել է ստեղծել Միջազգային քրեական դատարան, որի իրավասության տակ են գտնվում պատերազմական հանցագործությունները, որոնց համար սահմանված է ունիվերսալ իրավազորություն[10]։ 2002 թվականին այն ստեղծելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել։ Սակայն մի շարք երկրներ (ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը) չեն ստորագրել կամ չեն վավերացրել այն։
Ինչպես նշում է Նյուրնբերգյան տրիբունալի դատավճիռը, միջազգային կոնվենցիաները չեն կարող սողանցք լինել հանցագործներին պատասխանատվությունից խուսափելու համար։ 18-րդ դարից սկսած զարգացել են սկզբունքները՝ հիմնված այն տեսակետի վրա, որ «անպաշտպան մարդկանց սպանելը կամ նրանց վնասելը հակասում է Պատերազմական ավանդույթին»։ Թեև խոսքը ռազմագերիների մասին է, մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը տարածվում է զինված հակամարտություններում ցանկացած բնույթի ցանկացած խաղաղ բնակչության վրա (դատավճռում հիշատակված տեսակետների էությունը)[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.