ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Բոլդոկ (ռուս.՝ George Baldock, մարտի 9, 1993[1], Բաքինգհեմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Շեֆիլդ Յունայթեդի» աջ պաշտպան։
Ջորջ Բոլդոկ անգլ.՝ George Baldock | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն և Հունաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1993[1] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բաքինգհեմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
«Միլթոն Քինս Դոնս» ակումբի սան է։ Նրա ավագ եղբայրը՝ Սեմ Բոլդոկը, նույնպես «ՄՔ Դոնսի» սան է։
«Դոնսի» հիմնական կազմում Ջորջը նորամուտը նշել է 2010 թվականի մայիսի 8-ին, «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով[2]։ 2011 թվականի մայիսի 7-ին առաջին անգամ դաշտ է դուրս եկել «ՄՔ Դոնսի» մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Օլդհեմ Աթլետիկի» դեմ խաղին[3]։
2011 թվականի հոկտեմբերի 30-ին տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն» ակումբ` մեկ ամիս ժամկետով։ 2012 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է «Թամուորթ»։ 2012 թվականի մարտի 24-ին «Գեյթսհեդի» դեմ խաղում նշել է նորամուտն ակումբում։
2012 թվականի մայիսի 3-ին վարձավճարով տեղափոխվել է իսլանդական «Վեստմանաեյրայր» ակումբ[4]։ Երեք օր անց նշել է նորամուտն Իսլանդիայի բարձրագույն դիվիզիոնում՝ մասնակցելով «Սելֆոսի» դեմ խաղին[5]։ 2012 թվականի հունիսի 20-ին խփել է իսլանդական ակումբի կազմում իր առաջին գոլը «Գրինդավիկի» դեմ խաղում[6]։ Հուլիսի 5-ին Բոլդոկը նորամուտը նշել է եվրագավաթներում՝ «Վեստմանաեյրայրի» մեկնարկային կազմում մասնակցելով իռլանդական «Սենտ Պատրիքս Աթլետիկի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ Բոլդոկն իսլանդական ակումբում հանդես է եկել մինչև 2012 թվականի օգոստոսի վերջը։
2012 թվականի սեպտեմբերին Բոլդոկը դարձյալ վարձավճարով տեղափոխվել է «Թամուորթ»։ Թիմում հանդես է եկել մինչև տարեվերջ, որից հետո վերադարձել է «Միլթոն Քինս Դոնս»։
2014 թվականի օգոստոսի 26-ին Բոլդոկը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության հիշարժան խաղին, որում «դոնսը» 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Լուի վան Գալի թիմի նկատմամբ[7]։
2015 թվականի փետրվարին Բոլդոկը վարձավճարով տեղափոխվել է «Օքսֆորդ Յունայթեդ»։ 2015 թվականի ամռանն ակումբը երկարաձգել է նրա վարձավճարի ժամկետը 2015/16 մրցաշրջանում[8]։ Դարձել է «Օքսֆորդի» առանցքային խաղացողներից մեկը մրցաշրջանում և ընդգրկվել է Լիգայի 2-ի խորհրդանշական «Տարվա թիմի» կազմում[9][10]։
2016 թվականի հունվարի 28-ին պաշտպանը վարձակալությունից հետ է կանչվել իր ակումբ[11]։ 2015/16 մրցաշրջանի ավարտին Բոլդոկը դարձել է «ՄԿ Դոնսի» հիմնական աջ պաշտպանը և ստացել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը[12]։ 2016 թվականի հուլիսի 29-ին Ջորջը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2018 թվականը[13]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին Բոլդոկն իր 100-րդ խաղն է անցկացրել «Դոնսում» (դա «Քովենթրի Սիթիի» դեմ խաղն էր»)[14]։
2017 թվականի հունիսի 13-ին Բոլդոկը տեղափոխվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում որակավորված «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբ` կնքելով երեք տարվա պայմանագիր[15]։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին թիմի կազմում նորամուտը նշել է Չեմպիոնշիփում` մասնակցելով «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղին[16]։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Ջորջը խփել է իր առաջին գոլը «Յունայթեդի» կազմում` «Սանդերլենդի» դեմ խաղում[17]։
2018/19 մրցաշրջանում թիմին օգնել է Չեմպիոնշիփում զբաղեցնել երկրորդ տեղը՝ ապահովելով վերադարձը Պրեմիեր լիգա 12 տարվա բացակայությունից հետո[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.