From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆ Լինդսեյ, գրական կեղծանունը` Ջեֆրի Պ. Ֆրեունդլիչ (անգլ.՝ Jeff Lindsay, հուլիսի 14, 1952[1][2][3], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դրամատուրգ, դետեկտիվ վիպասան։ Առավելապես հայտնի է սոցիոպատիկ աչալուրջ Դեքստեր Մորգանի մասին գրած իր վեպերի շարքով։
Ջեֆ Լինդսեյ անգլ.՝ Jeff Lindsay | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Jeffry P. Freundlich |
Ծնվել է | հուլիսի 14, 1952[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գրական անուն | Jeff Lindsay |
Մասնագիտություն | գրող, վիպասան և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միդլբերի քոլեջ և Ransom Everglades School? |
Ժանրեր | քրեական |
Ուշագրավ աշխատանքներ | Darkly Dreaming Dexter? |
Պարգևներ | |
Ամուսին | Hilary Hemingway? |
Jeff Lindsay Վիքիպահեստում |
Ջեֆ Լինդսեյի ավելի վաղ հրապարակված աշխատությունների մեծ մասի համահեղինակ է նրա կինը` Հիլարի Հեմինգուեյը։ Նրա կինը Ջեֆ Էռնեստ Հեմինգուեյի զարմուհին է և իր հեղինակ է իր սեփական գրքերի։ Լինդսեյը ծնվել է Մայամիում[4]։ 1970 թվականին ավարտել է Ռանսոմ Էվերգլեդս դպրոցը, իսկ 1975 թվականին՝ Վերմոնտի Միդլբերի քոլեջը[5]։
Դեքստեր շարքի առաջին գիրքը` «Դեքստերի ննջող դև» (Darkly Dreaming Dexter) դետեկտիվ թրիլլերը, որը Լինդսեյը ցանկանում էր իր միջնեկ դստեր առաջարկած տարբերակով անվանել «Արյունոտ Պինոկիո» (Pinocchio Bleeds), բայց որի հետ նրա հրատարակիչը չհամաձայնեց[6], ընդգրկվել է Ամերիկայի առեղծվածային գրողներ (Mystery Writers of America) կազմակերպության Էդգար Ալան Պո մրցանակի «Լավագույն առաջին վեպ» կատեգորիայում։ Սակայն, այն հանվել է ցուցակից այն բանից հետո, երբ խումբն իմացել է, որ Լինդսեյը 1990-ական թվականներին մի քանի գրքեր է հրատարակել մեկ այլ` Ջեֆրի Պ. Լինդսեյ անվան տակ։
Դեքստեր հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը ցուցադրվել է Showtime մասնավոր վճարովի հեռուստաալիքով, որը նկարահանվել է Darkly Dreaming Dexter գրքի հիման վրա։ Գլխավոր հերոսին կերպավորել է Մայքլ Ք.Հոլլը։ Ֆիլմն ունեցել է ութ եթերաշրջան, չնայած հետագա եթերաաշրջաններում սցենարներն այլ զարգացում են ունեցել՝ շեղվելով Լինդսեյի գրքերի սյուժներից։ Լինդսեյը փոքր դեր է ունեցել Դեքստերի երրորդ ենթաշրջանի տասներորդ դրվագում[7]։
Լինդսեյը գրել է նաև Դեքստերի կոմիքսների տարբերակը, որը տարածվել է Marvel կոմիքսներ արտադրող ընկերության կողմից, և որը բաղկացած էր երկու փոքր շարքերից ՝ «Dexter» և «Dexter։ Down Under»:
Լինդսեյը և Հեմինգուեյը ապրում են Ֆլորիդայի Քեյփ Քորալ քաղաքում[8][9]։ Նրանք ունեն երեք երեխա[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.