From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Էսպոզիտո (անգլ.՝ Jennifer Esposito, ապրիլի 11, 1973[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Ջենիֆեր Էսպոզիտո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Moore Catholic High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Բրեդլի Քուփեր |
Էսպոզիտոն ծնվել է Բրուքլինում։ Նրա մայրը դիզայներ էր, իսկ հայրն աշխատել է համակարգչային վաճառքի խորհրդատու, այնուհետև՝ երաժշտական պրոդյուսեր։ Սովորել է Սուրբ Թերեզայի և Սթաթեն Այլենդում գտնվող Մուրայի կաթոլիկ դպրոցներում։ Սովորել է Նյու Յորքի դերասանական ստուդիայում, աշխատել է որպես մատուցողուհի։
1995 թվականին Էսպոզիտոյի առաջին դերասանական աշխատանքը դարձել է ABС ալիքի «Քաղաք» սերիալում խաղացած էպիզոդիկ դերը, որից հետո դերասանուհին սկսել է նկարահանվել սերիալների և անկախ ֆիլմերի էպիզոդիկ դերերում։ Հայտնի է դարձել «Սփին Սիթի» կատակերգական սերիալում քաղաքապետի քարտուղարի՝ Սթեյսի Պատերնոյի դերից հետո։ Սերիալում նա սկսել է նկարահանվել 1997 թվականից։ Էսպոզիտոն սերիալի սցենարիստների հետ միասին ակտիվորեն մասնակցել է իր կերպարի մշակմանը, սակայն մեկուկես տարի անց մեծ կինոյում նկարահանումների համար լքել է նախագիծը։ Այդ ժամանակ նրան հաջողվել է խաղալ «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» սարսափ ֆիլմի բարմենուհու և Սփայկ Լիի «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմի երգչուհի Ռուբիի դերերը։
2000-ական թվականներին Էսպոզիտոն շատ է նկարահանվել կինոյում և խաղացել երկրորդային պլանի հիմնական դերեր։ 2004 թվականին «Բախում» ֆիլմում «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակը շահած դերասանական կազմի հետ միասին խաղացել է Դոն Չիդլ հերոսի՝ ոստիկանի աղջկա դերը։ 2005-2006 թվականներին «Կապված» սերիալում, որը պատմում է Բրուքլինում բնակվող չորս քույերի մասին, Էսպոզիտոն խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան չի գոյատևել։ 2007-2009 թվականներին Էսպոզիտոն նկարահանվել է «Ո՞վ է Սամանտան» կատակերգական սերիալում, որտեղ խաղացել է Սամանտայի՝ հերոսուհի Քրիստինա Էփլգեյթի լավագույն ընկերուհու դերը։
2010 թվականին «Կապույտ արյուն» ոստիկանական սերիալում նա ստացել է խուզարկու Ջեքի Կուրատոլայի դերը։
2012 թվականին՝ շոուի երրորդ եթերաշրջանի նկարահանումների սկզբին, նրա մոտ ախտորոշվել է ցելիակիա, և երբ դերասանուհին CBS ալիքի ղեկավարությանը պատմել է իր խնդրի մասին, նրանք որոշել են այլ նախագծերում աշխատելու անհնարինության պայմանագրով սերիալի նկարահանումներից նրան ուղարկել անժամկետ արձակուրդ[3]։ Ավելի վաղ նա ուշագնաց է եղել նկարահանումների ժամանակ և պրոդյուսերներին խնդրել է իրեն թույլ տալ մեկ շաբաթ հանգստանալ, սակայն նրանք կասկածել են դերասանուհու հիվանդության առկայությանը[3]։ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին նկարահանումներին վերադառնալ թույլ չտալու պատճառով նա ալիքին մեղադրել է «ամոթալի պահվածքի» մեջ[4] և լքել նախագիծը[5]։ Հետո նա դատարանին ալիքի դեմ ներկայացրել է հայց[6], իսկ հոկտեմբերի 26-ին իրավիճակը թեժացել է, երբ դերասանուհին ալիքին մեղադրել է ռասիզմի մեջ[7]։
2014 թվականին Էսպոզիտոն նկարահանվել է «Տաքսի։ Հարավային Բրուքլին» կարճաժամկետ սերիալում։ 2015 թվականին միացել է «Սիրուհիներ» սերիալի երրորդ եթերաշրջանին[8]։
Էսպոզիտոն ամուսնալուծվել է երկու անգամ։ 2006-2007 թվականներին ամուսնացած է եղել դերասան Բրեդլի Քուփերի հետ[9], իսկ 2014-2016 թվականներին՝ մոդել և ներդրող Լուի Դաուլերի հետ[10][11]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997-1999 | ս | Սփին Սիթի | Spin City | Սթեյսի Պատերնո |
1998 | ֆ | Նա լավ է խաղում | He Got Game | օրիորդ Ջանուս |
1998 | ֆ | Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ | I Still Know What You Did Last Summer | Նենսի |
1999 | ֆ | Սեմի արյունոտ ամառը | Summer of Sam | Ռուբի |
2000 | ֆ | Դրակուլա 2000 | Dracula 2000 | Սոլինա |
2001 | ֆ | Մի ասա ոչ մի բառ | Don't Say a Word | խուզարկու Սանդա Քեսիդի |
2002 | ֆ | Վերամարմնացման վարպետը | The Master of Disguise | Ջենիֆեր Բեյքեր |
2002 | ֆ | Հակառակ քայլ | Backflash | Հարլի |
2004 | ֆ | Նյույորքյան տաքսի | New York Taxi | Մարտա Ռոբինսոն |
2004 | ֆ | Բախում | Crash | Ռիա |
2004 | ֆ | Ամուսնալուծությունների հանրագիտարան | Breakin' All the Rules | Ռիտա Մոնրո |
2005-2006 | ս | Կապված | Related | Ջինի Սորելի |
2007-2009 | ս | Ո՞վ է Սամանտան | Samantha Who? | Անդրեա Բելադոնա |
2010-2012 | ս | Կապույտ արյուն | Blue Bloods | խուզարկու Ջեքի Կուրատոլա |
2014 | ս | Տաքսի։ Հարավային Բրուքլին | Taxi Brooklyn | Մոնիկա Պենա |
2015 | ս | Սիրուհիներ | Mistresses | Կալիստա Ռեյնս |
2016-2017 | ս | Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին | NCIS | Ալեքսանդրա «Ալեքս» Քվին |
2019 | ս | Տղաները | The Boys | ԿՀՎ լրտես Սյուզեն Ռեյնոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.