Ամերիկացի դերասան, գրող, պրոդյուսեր, հնչյունային դերասան, հեռուստահաղորդավար From Wikipedia, the free encyclopedia
Ջեյ Լենո (անգլ.՝ Jay Leno, իրական անուն՝ Ջեյմս Դուգլաս Մուիր Լենո, ապրիլի 28, 1950[1][2][3], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սթենդափ-կատակերգու, հեռուստահաղորդավար և գրող։ Առավել հայտնի է որպես NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավար[4]։
Ջեյ Լենո անգլ.՝ James Douglas Muir Leno | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1950[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Էմերսոն քոլեջ, Bentley University? և Andover High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ստենդ ափ երգիծաբան, դերասան, սցենարիստ, լրագրող, հեռուստահաղորդավար, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ամուսին(ներ) | Mavis Leno? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լենոն ծնվել է Նյու Յորք նահանգում։ 1970-ականների սկզբին ավարտել է Էմերսոն քոլեջը։ Իսկ նրա հեռուստատեսային կարիերան հաջող է սկսել ընթանալ 1990-ական թվականներից սկսած։ Նրա գործելաոճի վրա ազդել են Դոն Ռիքելսը, Ջոնի Քարսոնը, Բոբ Նյուհարթը։
Լենոն փոքր դերեր է հնչյունավորել բազմաթիվ հայտնի մուլտսերիալներում, մասնավորապես՝ Kitty կատվին և ինքն իրեն՝ «Հարավային զբոսայգում»։ Նա նաև հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի «The Last Temptation of Krust» էպիզոդը և «Գրիֆինները»-ի «Patriot Games»-ի էպիզոդը։ Չնայած զգալի հաջողությանը՝ Ջեյ Լենոյի կերպարն ու ոճը հաճախ քննադատության են ենթարկվել (մասնավորապես, մեկ այլ հայտնի հեռուստատեսային կատակերգու Դեյվիդ Լեթերմանի կողմից)։
1992-2014 թվականներին եղել է NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավարը (2009- 2010 թվականներին՝ ընդմիջումով, երբ վարել է սեփական «The Jay Leno Show»-ն)։ 2010 թվականին նրա և «The Tonight Show»-ի նոր հաղորդավար Կոնան Օ' Բրայենի միջև լուրջ հակասություն է եղել, որը մեծ իրադարձություն էր դարձել ամերիկյան մեդիայի և PR-ի ոլորտում[5][6]։
2015 թվականից վարում է «Ջեյ Լենոյի ավտոտնակը» ծրագիրը, որը պրայմ-թայմ թողարկվում է CNBC մալուխային հեռուստաալիքով։
Ջեյ Լենոն հաճախ կատակում է ինքն իր վրա՝ չմոռանալով նշել իր մեծ կզակը, որը դարձել է կոմիկի այցեքարտը։
Հետաքրքրված է ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոլեկցիաների հավաքմամբ։ Նրա մասնավոր հավաքածուն ներառում է մոտ 130 ավտոմեքենա և մոտ 100 մոտոցիկլետ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.