ավստրալացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջասինդա Բերրեթ (անգլ.՝ Jacinda Barrett, օգոստոսի 2, 1972[1], Բրիսբեն, Ավստրալիա[2]), ավստրալիական ծագմամբ ամերիկացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է այնպիսի ֆիլմերին մասնակցությամբ, ինչպիսիք են «Բրիդջիթ Ջոնս։ Բանականության եզրին» և «Պոսեյդոն» ֆիլմերը։
Ջասինդա Բերրեթ անգլ.՝ Jacinda Barrett | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բրիսբեն, Ավստրալիա[2] |
Կրթություն | Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա, Kenmore State High School? և Corinda State High School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Գաբրիել Մահթ |
Երեխա(ներ) | Satine Anais Geraldine Macht? |
Ծնվել է 1972 թվականին Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքում(Ավստրալիա), հրշեջի ընտանիքում[3]։
1988 թվականին հաղթել է «Դոլլիի Ֆոտոմոդել» մրցույթում, երբ դեռևս սովորում էր Քենմորի միջնակարգ դպրոցում, որից հետո սկսել է մոդել աշխատել Եվրոպայում։ 1955 թվականին դառնում է «Իրական աշխարհ։ Լոնդոն» շոուի դերասանական կազմի անդամ, իսկ ավելի ուշ Օքսֆորդում հաճախել է Բրիտանա-ամերիկյան դրամատիկական ակադեմիա։ 1997 թվականին նկարահանվել է «Պատմություններ կրակի մոտ» ֆիլմում։
1988 թվականին Բերրեթը հայտնվում է Maxim ամսագրում` մասնակցություն ունենալով հեռուստատեսային սերիալների նոր սերիաների մասին հրապարակված հոդվածում։ Նրա մասնակցությամբ թողարկվում է «Քամին ջրի վրա» հաղորդումը[4], որը սակայն առաջին եթերաշրջանից հետո, դադարում է իր գործունեությունը։
2004 թվականի դեկտեմբերի 29-ից Ջասինդան ամուսնացած է Հեբրիել Մաչթի հետ։ Ամուսիններն ունեն երկու երեխա. աղջիկը` Սաթին Անաիս Մաչթը (ծնվ. 20.08.2007)[5] և որդին` Լուկա Մաչթը (ծնվ. 26.02.2014)[6]։ Ազատ ժամանակ Բերրեթը զբաղվում է պարաշյուտիզմով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.