From Wikipedia, the free encyclopedia
Ջանեթ Ելեն (անգլ.՝ Janet Yellen, օգոստոսի 13, 1946[2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Դաշնային պահուստային համակարգի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2010-2014 թվականներին եղել է նույն կառույցի փոխնախագահը։ Նախկինում եղել է Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի գործադիր տնօրենը և նախագահը, նախագահ Բիլ Քլինթոնի ենթակայության տակ գտնվող Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդատուների խորհրդի նախագահը, Կալիֆորնիայի համալսարանի, Հաաս բիզնես դպրոցի պրոֆեսոր։
Ջանեթ Ելեն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Pembroke College in Brown University? |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, պրոֆեսոր, բանկիր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1946[2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Ջորջ Աքերլոֆ[4] |
Կայք՝ | home.treasury.gov/about/general-information/officials/janet-yellen |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Տնտեսական տեսությունն ամենօրյա կյանքին կապելու Ելենի ունակությունը համարվում է նրա կարիերայի բնութագրիչներից մեկը[15]։ 2014 թվականի հունվարի 6-ին նախագահ Բարաք Օբամայի առաջադրությամբ ԱՄՆ սենատը հաստատել է Ելենին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում նշանակելու առաջարկը[16]։ Երդման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 3-ին՝ դարձնելով նրան առաջին կինն այդ պաշտոնում[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.