From Wikipedia, the free encyclopedia
Ջայլամներ (լատին․՝ Struthioniformes), անողնուց թռչունների կարգ։ Թևերը թույլ են, թերզարգացած, թռիչքի համար ոչ պիտանի։
Ջայլամներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Struthioniformes
(Latham, 1790)
|
||||||||
Դուստր տաքսոններ | ||||||||
| ||||||||
|
Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի։ Մարմինը հավասարաչափ պատված է փետուրներով։ Հայտնի է 1 սեռ, 1 տեսակ՝ աֆրիկական ջայլամը (Struthio camelus), որը ժամանակակից թռչուններից ամենախոշորն է։ Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ։ Ջայլամ արուների փետուրները սև են, պոչի և թևերի փետուրները՝ սպիտակ։ Էգերն ունեն գորշ գույն։
Տարածված են Աֆրիկայում, մինչև 1914 թվականը հանդիպել են նաև Սիրիայում և Արաբիայում։ Բրածո ջայլամները գտնվել են նաև ԽՍՀՄ-ում (Ուկրաինայից մինչև Անդրբայկալ)։
Աֆրիկական ջայլամները ապրում են տափաստաններում, անապատնրում, երբեմն թփուտներում, սովորաբար՝ խմբերով։ Էգը դնում է 6-8 ձու, թխսում են 5—6 շաբաթ (ցերեկը՝ էգը, գիշերը՝ արուն)։
Ջայլամները սնվում են բույսերի ցողուններով, տերևներով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, մողեսներով ու միջատներով։ Երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի։ Կարող են վազել մինչև 70 կմ/ժամ արագությամբ, վտանգավոր են մարդու համար։ Արժեքավոր փետուրների համար նախկինում բազմացվում էին ֆերմաներում։ ԽՍՀՄ-ում պահվել են Ասկանիա-Նովա արգելանոցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 474)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայլամներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայլամներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.