From Wikipedia, the free encyclopedia
Ջամահիրիա (արաբ․՝ جماهيرية), կառավարման ձև, որ կիրառվել է միայն Լիբիայում, 1977 թվականից 2011 թվականի միջև։ Այն ներկայացվել է Լիբիացի ղեկավար Մուամմար ալ-Կադդաֆիի կողմից 1975 թվականին հրատարակված «Կանաչ Գրքում»։ Այն ընդգրկվել է ալ-Կադդաֆիի «Երրորդ համաշխարհային տեսության» գաղափարներում։ Ջամահիրիա բառը ծագում է Ջումհուր բառից, որը նշանակում է «ժողովուրդ»։ Հետևաբար՝ Ջամահիրիա բառացիորեն նշանակում է «ժողովրդային զանգվածների պետություն» և հիմնականում ներշնչված է իսլամական սոցիալիզմի, արաբական ազգայնականության և ուղղակի ժողովրդավարության գաղափարներից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այն առաջարկվել է երրորդ աշխարհի երկրներին Մուամմար ալ-Կադդաֆիի կողմից որպես այլընտրանք փոխարինելու կապիտալիզմին ու կոմունիզմին, համոզված լինելով, որ այդ երկու գաղափարախոսություններն արդեն դարձել են անաշխատունակ։
Ազդված լինելով հարավսլավական կոմունիզմի գաղափարախոսներից Էդվարդ Կարդելի մտքերից, Մուամմար ալ-Կադդաֆիի մշակած Ջամահիրիայի կառավարման համակարգը հիմնված է ժողովրդային զանգվածների վրա, որոնք ներկայացնում են ժողովրդի սեփական իշխանությունը՝ առանց կուսակցական կառույցների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.