From Wikipedia, the free encyclopedia
Պրինցիպատ, Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 193 թ.) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պրինցիպատ անվանումը)։ Պրինցիպատի ժամանակաշրջանում ձևականորեն պահպանվել են հանրապետական մի շարք հաստատություններ՝ ծերակույտը, կոմիտիաները, մագիստրատուրաները (բացի ցենզորից), որոնք կորցրել են իրենց քաղաքական նշանակությունը, քանի որ դրանց ընտրությունները և գործունեությունը կարգավորել է կայսրը։
Իրական իշխանությունը գտնվել է կայսեր բյուրոկրատական ապարատի ձեռքին, որի գործունեության ոլորտը աստիճանաբար ընդլայնվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 430)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.