From Wikipedia, the free encyclopedia
Պտղաճանճեր, դրոզոֆիլներ (լատին․՝ Drosophilidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ Հայաստանում լայնորեն տարածված են սեվափոր պտղաճանճը (լատին․՝ Drosophila melanogaster) և փտաճանճը (լատին․՝ D. funebris)։ Մանր ճանճեր են՝ տարածված ամենուրեք։ Թրթուրները որդանման են, զարգանում են նեխած մրգերում, բանջարեղենում, թթվաջրում, գարեջրի քաղցրահյութում, քացախի և գինու վատ լվացված ամաններում, կաթի շշի պարունակության մնացորդներում (հաճախ հարսնյակները կպչում են անոթների պատերին)։ Ձմռանը բնակելի շենքերում կամ սննդի ձեռնարկություններում նկատվում է Պտղաճանճերի զանգվածային թռիչք։
Պտղաճանճեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Drosophilidae
| ||||||||
|
Տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ։ Թրթուրների զարգացումը տևում է մի քանի օր։
Հասուն ճանճի մարմնի երկարությունը 2,2-3 մմ Գլխի բեղիկների խոզանը փետրաձև է, ճակատին խոզաններ չկան։ Ունեն կարմիր աչքեր։ Կուրծքը դեղին է կամ գորշ դեղին, փորիկը՝ գորշ դեղին։ Հարսնյակները բնորոշվում են առաջային հատվածի մանր խոզանների փնջերով։ Թրթուրները որդանման են՝ թույլ արտահայտված գլխով և փոքրիկ վերին կարթերով։ Որոշ տեսակներ (հատկապես սևափոր պտղաճանճը) գենետիկ, հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։
Հեշտությամբ բազմանում են, ունեն շատ բարձր պտղաբերություն, օժտված են մեծ փոփոխականությամբ։ Պտղաճանճերի վրա հատկանիշների ժառանգման ոաումնասիրությունները դարձան ժառանգականության քրոմոսոմային տեսության փորձարար, հիմքը։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղաճանճեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղաճանճեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.