Պուրինյան հիմքեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պուրինյան հիմքեր, պուրիններ, բնական ազոտային հետերոցիկլիկ միացությունների խումբ, պուրինի ածանցյալները։
Ինչպես ազատ վիճակում, այնպես էլ ավելի բարդ միացությունների կազմում կարևորագույն դեր են կատարում կենդանի բնության մեջ։ Մտնում են նուկլեինաթթուների կազմի մեջ (ադենին, գուանին և մի քանի, այսպես կոչված, մինորային պուրինյան հիմքեր)։
Գլիկոգիդային կապերով կապվելով ռիբոզի (ՌՆԹ-ում) և դեզօքսիռիբոզի (ԴՆԹ-ում) հետ առաջացնում են նուկլեոզիդներ։ Պուրինյան հիմքերի քանակը ԴՆԹ-ում հավասար է, իսկ ՌՆԹ-ում քիչ ավելի է պիրիմիդինային հիմքերից։
Նուկլեինաթթուներում կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով միանալով պիրիմիդինային հիմքերի հետ, մասնակցում են գենետիկական ինֆորմացիայի կոդավորմանը և իրականացմանը կենսասինթեզի ժամանակ։
Վատ են լուծվում ջրում։ Կենսաէներգետիկայում կարևոր դեր ունեն ադենին պարունակող նուկլեոտիդները (ադենոզինեռֆոսֆորաթթու և այլն)։ Մտնում են բազմաթիվ կոֆերմենտների բաղադրության մեջ։
Բարձրակարգ օրգանիզմներում պուրինյան հիմքերը սինթեզվում են լյարդում՝ նուկլեոտիդների ձևով։ Պուրինյան հիմքերի նյութափոխանակության խանգարումը ուղեկցվում է միզաթթվի արտադրության ուժեղացմամբ, որը հանգեցնում է պոդագրայի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 466)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.