Պիստոյա (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պիստոյա (իտալ.՝ provincia di Pistoia), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Վարչական կենտրոնը Պիստոյան է։ Գավառը դեպի ծով ելք չունի։ Ընդգրկում է 964.12 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 291788 մարդ (ըստ` 2015 թվականի տվյալների)[2]։ Գավառում կա 22 կոմունա[3]։
| |||
Երկիր | Իտալիա | ||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||
Մտնում է | Տոսկանա | ||
Վարչկենտրոն | Պիստոյա | ||
Բնակչություն | 290 101 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||
Տարածք | 964,98 կմ² | ||
Սահմանակցում է | Մոդենա (գավառ), Metropolitan City of Bologna?, Պրատո, Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք, Լուկա, Պիզա, Ֆլորենցիա և Բոլոնյա գավառ | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
ISO 3166-2 կոդ | IT-PT | ||
Հեռախոսային կոդ | 0573, 0572 և 0574 | ||
Փոստային ինդեքսներ | 51100 և 51010–51039 | ||
Ավտոմոբիլային կոդ | PT | ||
provincia.pistoia.it(իտալ.) | |||
Պրովինցիան ձևավորվել է դեռ 1927 թվականին, երբ գտնվում էր Մուսոլինիի ենթակայության տակ։ 1966 թվականին Տոսկանայում գրանցվել է մեկ շնչին հասնող ամենացածր եկամուտը, ինչն էլ պայմանավորված էր աղքատության բարձր մակարդակով։ Սա էր պատճառը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գավառում հիմնականում մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Այնուամենայնիվ նրանք ստիպված էին կտրուկ կերպով առաջ շարժվել դեպի արդյունաբերական կապիտալիզմ՝ հրաժարվելով գյուղատնտեսական «արմատներից»[4]։ Գավառի բնակչության թիվը վերջերս է աճել. 2011 թվականին կազմում էր 268437 մարդ, իսկ 2015-ին հասավ մոտ 292000-ի[5]։
Պիստոյա գավառի լեռները և Աբետոնեի առողջարանները, Վալ դի Լուչեն զբոսաշրջային վայրեր են լեռնադահուկորդների համար։ Գավառն ունի տարածքների բաշխման ճիշտ համադրություն, ինչպիսիք են Օմբրոնեի հովիտը, նրա միջով անցնող գետը և լեռնային հատվածը։ Պիստոիա քաղաքը 40 կմ հեռավորության վրա է գտնվում երկու քաղաքներից՝ Լուկայից և Ֆլորենցիայից[6]։ Պիստոիա և Պեշա քաղաքները շրջապատող տարածքներում մշակվում են ծաղիկներ և բույսեր։ Կուարատա քաղաք-կոմունան հայտնի է փայտե կահույքի արտադրությամբ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.