From Wikipedia, the free encyclopedia
Պեդրու Նետու (պորտ.՝ Pedro Neto, մարտի 9, 2000[1], Վիանա-դու-Կաշտելու), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Pedro Lomba Neto | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիանա-դու-Կաշտելու | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Վուլվերհեմպտոն | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2010 | Վիանենսե | ||
2010-2013 | Պերսպեկտիվա իմ Ժոգո | ||
2013-2015 | Բրագա | ||
2015-2016 | Պալմեյրաս Բրագա | ||
2016-2017 | Բրագա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017 | Բրագա B | 1 | (0) |
2017-2019 | Բրագա | 3 | (1) |
2017-2019 | → Լացիո | 4 | (0) |
2019-ներկա | Վուլվերհեմպտոն | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Պորտուգալիա Մ17 | 9 | (1) |
2017-2018 | Պորտուգալիա Մ18 | 5 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ19 | 7 | (4) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ20 | 11 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նետուն Բրագայի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի մայիսի 14-ին՝ Նասիոնալի դեմ խաղում[4]։ Այս խաղում նա փոխարինման մտավ 72-րդ րոպեին և գոլի խփեց 9 րոպե անց[5]՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը[6]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին Նետուն՝ իր թիմակից Բրունու Ժորդանի հետ 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Լացիո[7][8][9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2019 թվականի հունվարի 12-ին՝ փոխարինելով Ադամ Մարուշիչին Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հունվարի 27-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[12]։ Լացիոյի կազմում Նետուն անցկացրեց 5 հանդիպում։
2019 թվականի օգոստոսի 2-ին Նետուն, կրկին իր թիմակից Բրունու Ժորդանի հետ[13][14], տեղափոխվեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերս՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Փյունիկի դեմ խաղում[18][19]։ Այս խաղում Նետուն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Վուլվսին հաղթել 4-0 հաշվով[20][21]։
Նետուն ներկայացրել է Պորտուգալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[22][23]։ 2019 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[24][25]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 3 հանդիպումներում[26][27][28], սակայն Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[29][30]։
2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[31]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրագա B | 2016–17 | Սեգունդա Լիգա | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
Բրագա | 2016–17 | Պրիմեյրա Լիգա | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 |
2017–18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | ||
Լացիո (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 1 |
Կարիերայի ընդհանուր | 8 | 1 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 10 | 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.