From Wikipedia, the free encyclopedia
Պարսկական գրականություն՝ Իրանի հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պարսիկ, տաջիկ, աֆղան, քուրդ և այլն), մի շարք թուրքալեզու ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հին Հունաստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է։
Դասական շրջանի Իրաքի գրականությունը (9-15-րդ դարեր) հաճախ կոչում են պարսկա-տաջիկական։ Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր։
Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «խվաթայ նամակ» («Գիրք թագավորացա») դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որդու հիշատակարանը», «Արտաշիր Փափաքանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ։ Երբ արաբները նվաճեցին Իրաքը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (7-րդ դար), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր։
9-րդ դարում Միջին Ասիայում և Խորասանում արաբալեզու գրականության կողքին զարգացել է ֆարսի լեզվով պոեզիան Հանզալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուրգանի)։ Դրական պարսկերենը և Իրաքի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահվան թվական 941) ու նրա սերնդի՝ 10-րդ դարի 1-ին կեսի բանաստեղծների գործերում։
Ֆիրդուսու (մոտ 940-1020) «Շահնամե»-ով ամբողջացել են 10-րդ դարի կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը։ 10-րդ դարի 2-րդ կեսից ֆարսին գրական լեզու է դարձել նաև Իրաքի արևմուտքում։
11-րդ դարում Իրաքի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահ. 1038, Ունսուրի, մահ. 1039, Մանուլահրի, մահ. 1041)։ Պարսկալեզու հումանիստական գրականության գագաթնակետը Օմար Խայամի (մոտ 1048-1121 թվականներից հետո) պոեզիան է։ 12-րդ դարում Իրաքի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահ. 1127), Ռունիի (մահ. 1130), Բուխարիի (մահ. 1148), Ռ. Վաթվաթի (մահ. 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահ. մոտ 1170) և խաքանիի (1120-1199) ստեղծագործությունը։ Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է 12-րդ դարի արձակի համար՝ Աբու-լալա-Մաալի, Զահիրի, Հ. Բալխի։ 12-րդ դարում Իրաքի գրականության մեջ նշանակալի երևույթ էր 1189 թվականին գրի առնված ժողովրդական «Մամաքեայար» ժողովածուն։ Մոնղոլական նվաճման (1220-1256) հետևանքով անկում ապրած Իրաքի դասական գրականությունը վերստին ծաղկեց 13-րդ դարի 2-րդ կեսին - 14-րդ դարի (Ի. Քերմանի, վահ. 1277, Հ. Թաբրիզի, մահ. 1314, Մ. Սավեջի, մոտ 1300-1375)։ Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253-1325) և Խ. Քերմանին (1281 - մոտ 1352), շարունակելով Նիզամի Դյանջևիի ավանդույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան։ Թուրքաբնակ սուֆի բանաստեղծ և փիլիսոփա Ջ. Ռումին (1207-1273) աստվածացրեց մարդուն։ Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահ. 1366 թվականի և 1370 թվականի միջև, սարբեդարների ժողովրդական շարժման երգիչ Է. Ցամին, մահ. 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ)։
15-րդ դարի պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթական գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414-1492) պոեզիայում։
16-րդ դարից սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները։ Լայնորեն տարածվում են բանահյուսական ավանդույթների վրա հիմնված ժանրերը, ինքնուրույն գրական ժանր է դառնում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան։ 17-18-րդ դարերին առաջին անգամ գրի են առնվում վերջինիս հետ կապված ողբերգական միստերիաները (թավիե)։
Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրականության շրջանակներում (Ա. Շիրազի, մահ. 1536, Վ. Բաֆեղի, մահ. 1583, Զ. խոնսարի, մահ. 1615)։ Իրանական շատ բանաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և, հատկապես, Հնդկաստան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղկում է ապրում Մեծ Մողոլների օրոք (17-րդ դարի 2-րդ կես - 18-րդ դարի 1-ին կես, Զեբուննիսա, 1639-1702, Բեդիլ՝ 1644-1721, Շեյխ խազին, 1692-1766)։
17-րդ դարին Հնդկաստանի պարսկալեզու գրականության ազդեցությամբ իրանական պոեզիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշտական դպրոցներ։ Գրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին 18-րդ դարում, «Բազգաշթ» («վերադարձ») գրական ուղղության կողմնակիցները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դասականների պարզ ոճը։ Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարահանին (1778-1835), Իսֆահանին (1758-1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808-1854) և Իսֆահանին (մահ. 1865)։ 19-րդ դարում երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը։ Դարավերջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսա կան վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879-1956) սկզբնավորումը Իրաքի գրականության մեշ։
1905-1911 թվականների իրանական հեղափոխության և 1918-1921 թվականների ազգային-ազատագրական պայքարի շրջանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախոսության հետ սերտորեն կապված երգիծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861-1917, Բահար, 1886-1951, Իրաջ-Միրզա, 1874-1926, Ղազվինի, մոտ 1882-1933)։ Հակաֆեոդալական և հակագաղութատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և Էշղիի (1894-1924) ստեղծագործությունը։
Սոցիալիստական գաղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887-1957) պոեզիայում։ Այս ժամանակին է վերաբերում պատմա վեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զամալզադե, ծնված 1890)։ 1920-ական թվականների սկզբին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորեցին առաջին սոցիալական վեպերի հոռետեսական տրամադրությունը (Քազեմի, ծնված 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծնված 1896, Խոդադադե)։ 1930-ական թվականներին երկրում տիրող ռեակցիայի պայմաններում պոեզիայում աշխուժացավ ներբողագրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյանքի նկարագրությամբ։
Ռեգաշահի վարչակարգի անկումից (1941) հետո Իրաքի գրականությունը, մասնավորապես արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903-1951, Ալավի, ծնված 1904)։ Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծնված 1914, Նուշին, 1910-1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վիպակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանա կան գրականության բնագավառում։
1940-ական թվականների վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրությունները (Թավալոլի, ծնված 1917, Սայե, ծնված 1927, Սոլթանի, ծնված 1922, Զալի, ծնված 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերենոու» (նոր բանաստեղծություն) ուղղությունը (Աֆրաշթե, 1908-1959)։ Իրաքի պոեզիայի դասական ուղղությունը շարունակում են զարգացնել Շահրիարը (ծնված 1906), Սոայերին (ծնված 1909), Համիդին (ծնված 1914), Խանլարին (ծնված 1913) և ուրիշներ։
1950-ական թվականների 2-րդ կեսից Իրաքի պոեզիայում ճանաչում գտած «նոր բանաստեղծության» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիային բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յուրացումը, հումանիստական հնչեղությունը։ Դրականագիտությունը Իրաքում եղել է դեռևս վաղ միջնադարում։ 12-րդ դարից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե։ Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամե արուզ»)։ Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է 20-րդ դարի 20-ական թվականներին։ 1950-1960-ական թվականներին Իրաքի գրականագիտության մեջ դրսևորվում է գրական պրոցեսը տեսականորեն իմաստավորելու միտում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 447)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.