Պարա, (պորտ.՝ Рага), նահանգ Բրազիլիայում, Ամազոնի ստորին հոսանքի ավազանում։ Տարածությունը 1227,5 հազար կմ² է, բնակչություն՝ 2711 հազար (1977)։ Վարչական կենտրոնը՝ Բելեն։ Տնտեսապես թույլ զարգացած նահանգ է։ Մշակում են ջուտ, բրինձ, հացարմատ, շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, սև պղպեղ, ծխախոտ։
Արագ փաստեր ՊարաPará, Երկիր ...
Փակել
Զբաղվում են նաև անասնապահությամբ, անտառային և գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ։ Կա բրազ․ ընկույզի, կաուչուկի հավաք, փայտանյութի մթերում։ Տոկանտինս գետի հովտում արդյունահանում են լեռնային բյուրեղապակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |