From Wikipedia, the free encyclopedia
«Չինացու ձախորդությունները Չինաստանում» (ֆր.՝ Les Tribulations d’un Chinois en Chine), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1879 թվականին։
Չինացու ձախորդությունները Չինաստանում ֆր.՝ Les Tribulations d'un Chinois en Chine | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1879 |
Նկարագրում է | Չինական կայսրություն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Բեգումի հինգ հարյուր միլիոնը |
Հաջորդ | Շոգետուն |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1879 |
Թարգմանիչ | Q54357712? |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/chinese/chinese.html |
Tribulations of a Chinaman in China Վիքիպահեստում |
Վեպի առաջին հրատարակությունը եղել է Le Temps թերթում՝ 1879 թվականի հուլիսի 2–ից մինչև հուլիսի 7–ը։ Առաջին գրքային հրատարակությունը (ինչպես միշտ Էտցելի մոտ) լույս է տեսել 1879 թվականի օգոստոսի 11-ին։ Գրքի հրատարակությունը կազմել է 28000 օրինակ։
Այս վեպը (Լեոն Բենետտի 52 նկարազարդումներով) «Բեգումի հինգ հարյուր միլիոնը» վեպի հետ միասին մտել է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի տասնչորսերորդ երկակի հատորի մեջ։ Այն լույս է տեսել 1879 թվականի նոյեմբերի 17–ին[1]։
Գիրքը բաժանված է քսաներկու գլուխների[2]։
Գրքի գլխավոր հերոսը երիտասարդ տղամարդ է՝ Ցզին Ֆոն։ Նա հավաքում է իր բոլոր ընկերներին, որպեսզի հայտնի իր ամուսնության մասին։ Սակայն հանկարծ պատահում է մի դեպք, որը փոխում է Ֆոյի պլանները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.