ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 7-րդ և Եվրոպական չեմպիոնների գավաթի 44-րդ խաղարկությունը։ Եզրափակիչը կայացել է 1999 թվականի մայիսի 26-ին Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում։ Հաղթող է դարձել «Մանչեսթեր Յունայթեդը», որն ավելացված ժամանակում 2:1 հաշվով հաղթանակ է կորզել «Բավարիայից»։ Այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հեթ տրիկ ձևակերպեց (Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթի հաղթող, Չեմպիոնների Լիգայի հաղթող)՝ դառնալով 4-րդ ակումբը, որին դա հաջողվում է անել։ «Մանչեսթերը» նաև չի կրել ոչ մի պարտություն Չեմպիոնների Լիգայում՝ չնայած նրան, որ հայտնվել էր «մահվան խմբում»։
Արագ փաստեր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999 ...
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999 1998–99 UEFA Champions League | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | Հուլիսի 22, 1998 - մայիսի 26, 1999 |
Մասնակիցներ | 24 (խմբային փուլ) 56 (ընդհանուր) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մանչեսթեր Յունայթեդ |
Երկրորդ տեղ | Բավարիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 85 |
8 | 238 (2.8 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Անդրեյ Շևչենկո (8) Դուայթ Յորք (8) |
← 1997–98 1999–00 → |
Փակել