քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Ջոզեֆ «Չարլի» Քրիստ (անգլ.՝ Charles Joseph «Charlie» Crist, Jr.,հուլիսի 24, 1956, Altoona, Բլեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքագետ-դեմոկրատ (սկսած 2012 թվականից), նախկինում ներկայացրել է հանրապետական կուսակցությունը (1974—2010): Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը (2007—2011), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված Ֆլորիդա նահանգի 13-րդ ընտրատարածքից (սկսած 2017 թվականից)[1]։
Չարլի Քրիստ Charlie Crist | |||
| |||
---|---|---|---|
2017 թվականի հունվարի 3 | |||
Նախորդող | Դևիդ Ջոլլի | ||
| |||
2007 թվականի հունվարի 2 - 2011 թվականի հունվարի 4 | |||
Նախորդող | Ջեբ Բուշ | ||
Հաջորդող | Ռիք Սքոթ | ||
| |||
2003 թվականի հունվարի 7 - 2007 թվականի հունվարի 2 | |||
Նախորդող | Ռիչարդ Դորան | ||
Հաջորդող | Բիլլ Գալլահեր | ||
| |||
2001 թվականի հունվար - 2003 թվականի հունվարի 5 | |||
Նախորդող | Թոմ Գալլահեր | ||
Հաջորդող | Ջիմ Հորմ | ||
Կուսակցություն՝ | Հանրապետական կուսակցություն (1974—2010) անկախ (2010 — 2012) Դեմոկրատական կուսակցություն (с 2012) | ||
Կրթություն՝ | Ֆլորիդա նահանգի համալսարան Սեմֆորդի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, Ամերիկյան ֆուտբոլիստ և գրող | ||
Դավանանք | մեթոդականություն | ||
Ծննդյան օր | 1956 թվականի հուլիսի 24 | ||
Ծննդավայր | Փենսիլվանիա | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Charles Joseph Crist Jr. | ||
Ամուսին | Carole Crist? | ||
Կայք՝ | charliecrist.com | ||
Ինքնագիր | |||
Չարլի Քրիստը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ալտունա քաղաքում, Չարլզ Ջոզեֆ Քրիստ ավագի՝ հունական ծագում ունեցող բժշկի և Նենսիի (մինչ ամուսնությունը՝ Լի)՝ իռլանդա-շոտլանդական ծագմամբ ընտանիքում[2]։ Վաղ տարիքում Քրիստը տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի Սենտ-Պիտերսբերգ քաղաք, որտեղ 1974 թվականին ավարտել է դպրոցը։ Նա երկրորդն է չորս երեխաներից և ունի երեք քույր՝ Մարգարետ Քրիստ Բուդ, Էլիզաբեթ Քրիստ Հայդեն և Եկատերինա Քրիստ Քեննեդի։ 1974-1976 թվականներին Քրիստը սովորել է Ուեյկ Ֆորեստ համալսարանում, որտեղ խաղացել է Demon Deacons ֆուտբոլային թիմի պաշտպանի դիրքում[3]։ 1978 թվականին նա Ֆլորիդա նահանգի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ ընտրվել է ուսանողական փոխնախագահ և եղել է "Pi Kappa Alpha" եղբայրության անդամ[3]։ 1981 թվականին Քրիստը ստացել է իրավունքի դոկտորի աստիճան Սեմֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցում[4][5]։
Քրիստը երրորդ փորձից անցել է փաստաբանական պրակտիկայով զբաղվելու իրավունքի քննությունը[6], ինչից հետո աշխատել է որպես գլխավոր իրավախորհրդատու Սենտ-Պիտերսբերգի բեյսբոլի լիգայի գլխավոր գրասենյակում[3]։ 1986 թվականին նա առաջադրվել է Ֆլորիդայի Սենատում՝ Փինելաս շրջանի կողմից[7]։ Քվեարկության երկրորդ փուլում պարտվելուց հետո Քրիստը զբաղվել է իրավաբանական մասնավոր պրակտիկայով։
1992 թվականին Քրիստը ընդգրկվել է Ֆլորիդա նահանգի Սենատի կազմում Սենտ-Պիտերսբերգի կողմից[3][8]՝ հաղթելով գործող դեմոկրատ սենատոր Հելլեն Դևիսին՝ Տամպայից[9]։ Որպես Սենատի էթիկայի և ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Քրիստը հետաքննություն է անցկացրել այն ժամանակվա նահանգապետ Լոութոն Չայլզի գործողությունների վերաբերյալ՝ 1994 թվականի ընտրություններից առաջ տարեց ընտրողների «համոզիչ հարցումների» մեղադրանքների կապակցությամբ։ Արդյունքում, Չայլզը ելույթ է ունեցել կոմիտեի առջև և խոստովանել, որ նման զանգեր եղել են[10]։ Քրիստը պաշտպանել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման գաղափարը և կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը, ըստ որի կալանավորները կարող էին պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալ՝ կրելով ժամկետի առնվազն 85 տոկոսը[8]։
1998 թվականին Քրիստն առաջադրվեց ԱՄՆ-ի Սենատում, սակայն ընտրություններում պարտվեց գործող դեմոկրատ սենատոր Բոբ Գրինին (համապատասխանաբար 37,53 տոկոս և 62,47 տոկոս)[11]։ 2001-2003 թվականներին նա Ֆլորիդայի նահանգի կրթության հանձնակատարն էր, 2003-2007 թվականներին՝ նահանգի գլխավոր դատախազը[3]։
2006 թվականին Քրիստն ընտրվեց Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում[7], սակայն 2010 թվականին չվերընտրվեց հաջորդ ժամկետով՝ որոշելով իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի Սենատում[3][12]։ Նա նախընտրական արշավը սկսեց որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, սակայն 2010 թվականի մայիսի 13-ին պաշտոնապես հայտարարեց, որ դառնում է անկախ թեկնածու[13]։ Քրիստն ի վերջո պարտվեց ավելի պահպանողական հանրապետական թեկնածու Մարկո Ռուբիոյին։ Քրիստը հավաքել է 30%, Ռուբիոն՝ 49%, իսկ դեմոկրատ Քենդրիկ Միքը՝ 20% ձայն[14][15]։
Այդ պարտությունից հետո Քրիստն անցավ Դեմոկրատական կուսակցություն, 2012 թվականին աջակցեց Բարաք Օբամային նախագահական նախընտրական քարոզարշավում, իսկ 2015 թվականին նույնիսկ հայտարարեց Կոնգրեսում դեմոկրատներից առաջադրվելու մտադրության մասին[16]։
Նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո Քրիստն աշխատում է Տամպայի Morgan and Morgan իրավաբանական ընկերությունում։ Բացի այդ, նա ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է կարդում Ստետսոնի համալսարանի իրավաբանական քոլեջում[17]։
Քրիստը մահապատիժի և զենք կրելու իրավունքի պաշտպան է[18]։ Աբորտների վերաբերյալ նրա դիրքորոշումը պարզ չէ[19]։ Քրիստն աջակցում է Ֆլորիդայում նույնասեռ ամուսնությունների և նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման արգելքին՝ պնդելով, որ «ավանդական ընտանիքն ապահովում է երեխաների համար լավագույն պայմանները»[20][21][22]։ Ի տարբերություն այլ հանրապետականների, Քրիստը Ֆլորիդայի նահանգի համար կարևոր՝ շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվ կողմնակից է[3]։ Նա հայտարարել Է նահանգում օդի աղտոտման խիստ չափանիշներ սահմանելու իր պլանների մասին՝ մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի մակարդակի համեմատ 80 տոկոսի չափով կրճատելու նպատակով[3][23]։ Նահանգապետական քարոզարշավի ժամանակ Քրիստը դեմ էր հանդես գալիս ծովում նավթային հորատանցքերի հորատմանը, սակայն 2008 թվականի հունիսին փոխեց իր դիրքորոշումը, երբ նավթի գինը հասավ իր գագաթնակետին[3][24][25]։
1979 թվականի հուլիսին Քրիստն ամուսնացել է Ամանդե Մորրոյի հետ, բայց ավելի քիչ, քան մեկ տարի անց նրանք բաժանվել են[4]։ 2008 թվականի հուլիսի 3-ին, 9 ամիս տևած ծանոթությունից հետո, նա նշանվել է Քերոլ Ռոումի հետ, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին նրանք ամուսնացել են[26]։
2011 թվականի ապրիլին, ի պատասխան ներկայացված հայցի, Քրիստը ներողություն է խնդրել Դևիդ Բիրնի «Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» (անգլ.՝ Road to Nowhere) երգը ԱՄՆ-ի Սենատի նախընտրական արշավի ժամանակ օգտագործելու համար[27][28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.