From Wikipedia, the free encyclopedia
Ուղղաթևեր (լատին․՝ Orthoptera կամ լատին․՝ Saltatoria ), միջատների կարգ։ Հայտնի է շուրջ 20 հազար, Հայաստանում՝ 160 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Ուղղաթևները բաժանվում են 2 ենթակարգի՝ երկարաբեղ (ծղրիդներ, ճռիկներ) կարճաբեղ (մորեխներ, եռամատներ)։ Փոքր, միջին և խոշոր չափերի միջատներ են։
Ուղղաթևներ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Orthoptera
| ||||
|
Մարմինը (երկար.՝ 70 մմ) կողքերից սեղմված է։ Բերանը կրծող տիպի է։ Մեծամասնությունն ունի 2 զույգ թևեր (կան թերզարգացած թևերով կամ անթև տեսակներ)։ Վերնաթևերը խիտինացված են կամ եղջերային։ Առջևի և միջին զույգ ոտքերը հարմարված են սողալուն և վազելուն, հետինը՝ ցատկելուն։ Շատ տեսակների էգերն ունեն ձվադիրներ։ Ձմեռում են ձվի, թրթուրի կամ հասուն փուլում։ Ուղղաթևերի մեծամասնությունը (մորեխներ, ծղրիդների մի մասը) բուսակեր է, կան գիշատիչներ և ամենակերներ։ Ձվադրում են միայնակ կամ խմբերով՝ հողում, հազվադեպ՝ բույսերի ընձյուղներում և տերևներում։ Հիմնականում տալիս են 1 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Զարգացումն ավարտվում է 1-2 ամսվա ընթացքում՝ 4-8 անգամ մաշկափոխվելուց հետո։ Ապրում են բույսերի վրա և հողում։ Ուղղաթևները կարող են ձայներ արձակել և ընկալել հատուկ ձայնարձակ և լսող ապարատների միջոցով։ Ուղղաթևների մեծ մասը (չվող մորեխներ, շալա, անթև ծղրիդ, լայնացած բրադիպորուս, տափաստանային սագա և այլն) գյուղատնտեսական բույսերի վնասատուներ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղղաթևեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղղաթևեր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.