From Wikipedia, the free encyclopedia
Ուիլլ Այսներ (ամբողջական անունը՝ Ուիլյամ Էրվին Ուիլլ Այսներ, անգլ.՝ William Erwin Will Eisner, մարտի 6, 1917[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հունվարի 3, 2005[1][2][6][…], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[7]), ամերիկյան նկարիչ, հրատարակիչ, հրեական ծագմամբ սցենարիստ։ Համարվում է ժամանակակից կոմիքսների «հայրերից» մեկը։
Ուիլլ Այսներ | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1917[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | հունվարի 3, 2005[1][2][6][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[7] |
Գրական անուն | Willis Rensie[8][4], Mr. Heck[9][4], W. Morgan Thomas[9][4], Erwin Willis[9][4] և Ford Davies[4] |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, կոմիքսների սցենարիստ, գրող, սցենարիստ, վիպասան, նկարիչ, հրատարակիչ, գծանկարիչ և նկարազարդող |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց[4] և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Spirit? և «Պայմանագիր Աստծո հետ» |
Աշխատավայր | Կերպարվեստի դպրոց[10] |
Պարգևներ | |
Կայք | willeisner.com |
Will Eisner Վիքիպահեստում |
Ուիլլ Այսներն առաջավոր և ազդեցիկ նկարազարդող է, ում հաճախ անվանում են գրաֆիկական վեպի «հայր»։ Այսները սկսել է կոմիքսներ նկարել 1930-ականներին Նյու Յորքում։ Իր առաջին ստեղծագործությունը՝ «Պայմանագիր Աստծո հետ», հրատարակել է 1938 թվականին։ «Նովելում» հեղինակը պատմել է իր իսկ մանկության մասին։ 1940 թվականին լույս է տեսնում «The Spirit» (թարգմանաբար՝ «Հոգին») լրագրային ծրագիրը, որի հիմնադիրը Ուիլլ Այսներն էր։ Ծրագիրն ընդգրկում էր երեք կոմիքս, պատմության գլխավոր հերոսը դետեկտիվ Դեննի Կոլտն էր։ «The Spirit»-ը հսկայական հաջողություն ունեցավ։ Նրա աշխատանքներից ամենամեծ հաջողությունն ունեցավ «The Spirit»-ը (1940-1952)՝ կոմիքսների լրագրական շարքը՝ հեգնական և դիմակի տակ քողարկված դետեկտիվի մասին։ Այն բանից հետո, երբ ավարտեց այս նախագիծը, Այսները առևտրային և կրթական կոմիքսների հրատարակիչն ու նկարազարդողն էր մինչև 1970-ականները։ Երբ նրա «The Spirit»-ը վերաբացվեց նոր սերնդի երկրպագուների և արվեստագետների կողմից, Այսները թողեց հրատարակչության աշխարհը, որպեսզի կենտրոնանա ուսուցման և ստեղծագործական նախագծերի վրա։
Նա սկսեց աշխատել այն բանի վրա, ինչն անվանեց «հաջորդական արվեստ», և ուսումնասիրել պատմողական հնարավորություններն ու ավանդական կոմիքսները։ Նրա «Պայմանագիր Աստծո հետ» գիրքը համարվում է առաջին գրաֆիկական վեպը, ժանր, որի վրա Այսներն աշխատել է մինչև իր կարիերայի ավարտը։ Նրա գրաֆիկական մյուս վեպերից են՝ «Շինարարություն» (1987), «Վերջին օրը Վիետնամում» (2000) և «Ֆեյգին հրեա է» (2003): Նա նաև երկու գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է՝ «Կոմիքսներ և հաջորդական արվեստ» (1985) և «Գրաֆիկական պատմություն» (1996): Մահից առաջ Այսներն ավարտում է «Plot: The Secret Story of The Protocols of the Elders of Zion» (թարգմանաբար՝ «Դավադրություն. «սիոնական իմաստունների արձանագրությունների» գաղտնի պատմությունը»)։
1930-ական թվականների վերջին Այսներն ու Ջերի Իջերը դառնում են «Eisner and Iger Studio»-ի սեփականատերը, որը նախնական տուն դարձավ կոմիքսների աշխարհի ապագա լեգենդներ Բոբ Քեյնի (Բեթմեն կոմիքսի համահեղինակ) և Ջեք Կյորբիի (Սթեն Լիի գործընկերն ու Սարդ-մարդու ստեղծողներից մեկը) համար։
Այսների մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին և շնորհվում է Comic-Con կոմիքսների արվեստի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը, որը կոմիքսների ոլորտում ամենահարգված պարգևներից մեկն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.