From Wikipedia, the free encyclopedia
Որսագողություն, վայրի կենդանիների ձեռքբերումը կամ ոչնչացումը որսորդության, ձկնորսության կանոնների և կենդանական աշխարհի պահպանման մասին օրենսդրության այլ պահանջների խախտմամբ։ Օրենսդրությամբ որսագողություն է համարվում՝
Կախված հանրության համար վտանգավորության աստիճանից, որսագողության համար նախատեսվում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Օրենքով նախատեսված կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվածները պարտավոր են նաև հատուցել վնասները։ Որսագողությունը արգելվել է նաև հին և միջնադարյան պետություններում (Եգիպտոս, Բաբելոն, Հռոմ, Բյուզանդիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն)։ Որսագողության մասին հիշատակել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Սեբեոսը, իսկ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք Հայոց»-֊ում որսագողության պատժելիության մասին կան ամբողջական նորմեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.