Որդան Կարմիր (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Որդան Կարմիր, հայկական ալտերնատիվ-մետալ խումբ է, կազմավորվել է 2004 թվականին Վանաձորում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որդան Կարմիր (այլ կիրառումներ)
Որդան Կարմիր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան, Վանաձոր |
Ժանրեր | Ալտերնատիվ մետալ |
Գործունեություն | 2004 – ներկա |
Կայք | vordankarmir.com |
Անդամներ | |
Վահան Պողոսյան Դավիթ Գրիգորյան Դավիթ Գալստյան Պայքար Չախոյան | |
Նախկին անդամներ | |
Վարդան Փարեմուզյան Quake (2004-2005) | |
Vordan Karmir (band) Վիքիպահեստում |
Երաժիշտները նվագում են ծանր ռոք, ալտերնատիվ մետալի տարրերով՝ օգտագործելով ավանդական հայկական ժողովրդական երաժշտությունը և հին հայկական եկեղեցական երաժշտության ավանդույթները[1]։ Խմբի անունը պատահական չէ։ Իր «Որդան կարմիրով» Հայաստանը հայտնի է հնագույն ժամանակներից։ Երգերի հիմնական գաղափարն այն է, որ կոչ է անում մարդկանց ապարդյուն չկորցնել իրենց տաղանդն և կյանքը, լինել ազատ և երջանիկ։ Երգերում հանդիպում են նաև կարևոր տեքստեր՝ ներգրավվելով քաղաքականության հարցերին։ 2006 թվականին խումբը ձայնագրել է մի դեմո «Ջան եմ ասել» վերնագրով, իսկ առաջին ստուդիայի ալբոմը՝ «Որդան Կարմիր»-ը թողարկվել է 2010 թ. ամռանը։ 2012 թ. ամռանը խումբը հաջողակ ելույթ ունեցավ Մոսկվայում՝ Emergenza փառատոնի շրջանակներում։ 2013 թ. սեպտեմբերի 12-ին թողարկվեց խմբի առաջին լիակատար ստուդիական ալբոմը՝ «Ա 4»[2][3]։