From Wikipedia, the free encyclopedia
Ոստրեի սոուս, ոստրեներից պատրաստված սոուս։ Սովորաբար ոստրեի սոուս ասելով նկատի են ունենում Հարավարևելյան Ասիայի երկրներում հայտնի մածուցիկ մուգ սոուսը, որը պատրաստվում է շաքարից, աղից, ոստրեի էսենցիայից և եգիպտացորենի օսլայից, որը խտացուցիչ է։ Չնայած, որ ոստրեի սոուսը պատրաստվում է ծովամթերքներից, այն չունի «ձկան» համ և հոտ[1]։ Բուսական տարբերակի պատրաստման ընթացքում ոստրեների փոխարեն օգտագործվում են սնկեր, սովորաբար ականջասնկեր կամ շիիտակե։ Ոստրեի սոուսը կերակուրներին տալիս է աղի կծու համ և ակտիվորեն օգտագործվում է չինական, վիետնամական, թաիլանդական, կամբոջական խոհանոցներում և արևելյան Ասիայի այլ խոհանոցներում։
Ենթատեսակ | սոուս |
---|---|
Oyster sauce Վիքիպահեստում |
Ընդունված է համարել, որ ուտեստի հեղինակը Նանշույայի (հարավ-չինական Գուանդուն գավառի Չժուհայ թաղամաս) թեյի կրպակի տեր Լի Կում Շենն էր, որը 1888 թվականին մի անգամ ոստրեներ էր պատրաստել, բայց չի հետևել շոգեխաշման ժամանակին, որից հետո զգալ է ուժեղ բույր[2][3]։ Պարզվել է, որ չափից շատ եփված ոստրեների ապուրը վերածվել է խիտ մուգ սոուսի, որն ունի զարմանալիորեն հաճելի համ։ Շուտով Լին սկսել է վաճառել նոր սոուս «Lee Kum Kee» անունով, որը հետագայում դարձել է խոշոր մթերային ընկերություն Հոնկոնգում՝ գլխամասային գրասենյակով։
«Իրական» բարձրորակ ոստրեների սոուսը պատրաստվում է ջրի մեջ եռացնելուց ստացված ոստրեի էքստրակտի կոնդենսատից և նման է թեթև արգանակի, որը հետագայում պետք է գոլորշիացվի մինչև իր ցանկալի խտությունը և գույնը[4]։ Նման բաղադրատոմսը ոչ մի հավելում չի նախատեսում (նույնիսկ աղի համի և բույրի բոլոր նրբությունները տալիս են հենց ոստրեները), և ստացվում է շատ թանկ։
Շատ ժամանակակից ոստրեների սոուսի տեսակներ խտացվում են եգիպտացորենի օսլայով և պարունակում են բուրավետիչներ[5][6], նաև կարամելի ներկանյութ[7]։
Բուսակերական ոստրեների սոուսը պատրաստվում է սնկերից (սովորաբար օգտագործվում են ականջասնկեր կամ շիիտակե), հիմնական արժեքի իջեցման համար օգտագործվում են բուրավետիչներ։
Ներկայիս հասանելի ոստրեների սոուսի մեծամասնությունը պարունակում է մոնոսոդիումի գլյուտամատ։ Սակայն, վեջին տարիների ընթացքում առաջացել է սոուսի տեսակ, որը չի պարունակում գլյուտամատ։
19-րդ դարի բրիտանական և ֆրանսիական խոհարարության մեջ «ոստրեների սոուս» նշանակում էր ոստրեների համով բեշամել[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.