Ոչ-ոքի
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ-ոքի, սպորտային խաղի կամ պարտիայի արդյունք, որի դեպքում մատչը համարվում է կայացած, բայց դրանում հաղթող չի ճանաչվում։ Ոչ-ոքիի շնորհման պայմանները որոշվում են մարզաձևի կանոններով և կարող են լրացվել կոնկրետ մրցաշարի կանոններով։ Որոշ դեպքերում սպորտաձևի կանոններով հնարավոր ոչ-ոքին, ընդհակառակը, սահմանափակվում կամ արգելվում է մրցաշարի կանոններով։