բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Շուշան (լատին․՝ Lilium), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ։
Շուշան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
Ցեղ | Շուշան (Lilium) L., 1753 |
Հայաստանում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և շուշան հայկական։
Տարածված է Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։
Սոխուկը թեփուկավոր է։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, տերևապատ, բարձրությունը՝ 100-110 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ խոշոր, դեղին՝ շագանակագույն բծերով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։
Շուշանները բազմանում են սոխուկների բաժանումով, գրունտում սոխուկի վերևում և ցողունի վրա տերևանութում աճող, սոխուկներով, ինչպես նաև ցողուններով, թեփուկներով, տերևներով և սերմերով։ Տարբեր տիպի շուշաններ բազմանում են տարբեր եղանակներով։ Այսպես, օրինակ, սպիտակ շուշանը բազմանում Է թեփուկներով և անդալիսի միջոցով, վագրաշուշանը թեփուկներով և օդային սոխուկներով։ Ոսկյա գծավոր շուշանը նույնպես բազմանուամ Է թեփուկներով և սերմերով, միայն այն տարբերությամբ, որ ցանքը կատարվում Է աշնանը, կիսատաք ջերմախտներում, սերմերը հասունանալուց անմիջապես հետո։ Վերը նշված բոլոր շուշանները բազմանում են նաև սոխուկների բաժանումով։
Հայրենիքը համարվում Է Հյուսիսային կիսագունդը Ճապոնիա, Չինաստան, Հեռավոր Արևելք, Կամչատկա, Սիբիր, Կովկաս, Հնդկաստան, Եվրոպա (Միջերկրական ծովի շրջանում գտնվող երկրները), Միացյալ Նահանգներ և Կանադա։ Հայտնի է շուշանների մոտավորապես հարյուր տեսակ։
Մեղրատու է և գեղազարդիչ։ Շուշանի որոշ տեսակներ (սպիտակ և չինական շուշաններ, վագրաշուշան և այլն) ու սորտեր մշակվում են նաև Հայաստանում՝ որպես գեղազարդիչ բույսեր։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.