հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Շողիկ Սերգեյի Սաֆյան (օգոստոսի 23, 1916, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Շողիկ Սաֆյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1916 |
Ծննդավայր | Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 4, 1995 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին | Գարեգին Սևունց |
Շողիկ Սաֆյան Վիքիդարանում |
1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետը։ 1941-1945 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ։ 1946 թվականից հաստատվել է Երևանում։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, այնուհետև` Հայաստանի պետական հրատարակչությունում որպես խմբագիր։ 1968-1975 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գրական խորհրդատու։ Սաֆյանի ստեղծագործությունը, որ համակված է քնարականությամբ ու քաղաքացիական շնչով, ամփոփված է «Կարոտի երգեր» (1947), «Ամենալավ նվերը» (1949, պստմվածքներ), «Մեր երգը» (1953) և այլ ժողովածուներում։ Սաֆյանը թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Լազար Լագինի «Ծերունի Խոտհարիչը» (1953 թ.), Վասիլի Լեբեդևի, Ա․ Տամսաարեի, Սերգեյ Միխալկովի, Միխայիլ Ալեքսեևի, Մ․ Ռահիմի, Վագիֆի ստեղծագործություններից։ Շողիկ Սաֆյանը իր մահկանացուն կնքել է 1995 թվականի օգոստոսի 4-ին Երևանում, 79 տարեկան հասակում։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.