From Wikipedia, the free encyclopedia
Շոկոլադի համաշխարհային օր (անգլ.՝ World Chocolate Day), տոնը նշվում է ամեն տարի հուլիսի 11-ին։ Բացի դրանից, կա ևս մեկ համաշխարհային տոն այդ նույն անվանմամբ, որը նշվում է սեպտեմբերի 13-ին[1]։
Շոկոլադի համաշխարհային օր անգլ.՝ World Chocolate Day | |
---|---|
Առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում | |
Տեսակ | ոչ պաշտոնական տոն |
Ամսաթիվ | հունիսի 9 |
Տոնվում է | Երկիր |
սկսած | 1995 թվականից |
Նման | համազգային շոկոլադի օր |
Շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները՝ այն անվանելով «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, այն բերելով Եվրոպա, անվանել են «Սև ոսկի»։ Հուլիսի 11-ը՝ որպես շոկոլադի միջազգային օր, ընդունվել է 1995 թվականին, առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում[2]։
Ռուսաստանի դաշնության որոշ խոշոր քաղաքներում Սանկտ Պետերբուրգից սկսած մինչև Վլադիվոստոկ հուլիսի 11-ին տեղի են ունենում միջոցառումներ, մրցույթներ և փառատոներ նվիրված այդ տոնին[3]։ Հայաստանում 2016 թվականին առաջին անգամ The LOFT-ի կողմից անցկացվել է շոկոլադի փառատոն[4]։
Շոկոլադի համաշխարհային օրվա հետ մեկտեղ կան այլ ավելի գլոբալ տոներ և ավելի քաղցր ամսաթվեր նվիրված այս ապրանքին։ Միացյալ Նահանգներում բացի շոկոլադի համաշխարհային օրվանից, ամեն տարի նշում են երկու «համազգային շոկոլադի օր», մեկը հուլիսի 7-ին և մյուսը հոկտեմբերի 28-ին[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.