Շնչաչափություն

From Wikipedia, the free encyclopedia

Շնչաչափություն, սպիրոմետր (լատին․՝ spirare ֊ փչել, շնչել և․․․ մեարիա), թոքերի կենսական տարողությունը չափելու մեթոդ։ Առաջարկել է անգլիացի գիտնական Հատչիսոնը (1846)։ Կենսական տարողությունը որոշվում է հանգիստ շնչառության ժամանակ թոքերն օդափոխող շնչառական (մոտ 500 սմ³), խորը շնչառման դեպքում թոքերը մտնող լրացուցիչ (1500 սմ³) և հանգիստ արտաշնչումից հետո ուժեղ արտաշնչմամբ թոքերից դուրս եկող պահեստային (1600 սմ³) օդի գումարով։ Չափում են հատուկ գործիքով՝ շնչաչափով։ Վերջին տարիներին կիրառում են նաև շնչագրության մեթոդը, շնչագրով գրանցվում են շնչառական շարժումները և հատուկ աղյուսակով որոշվում է թոքերի կենսական տարողությունը։ Այն կիրառվում է առողջ մարդկանց հետազոտելիս, ինչպես նաև թոքերի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնչաչափություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.