Շլեզվիգ-Հոլշտայն

From Wikipedia, the free encyclopedia

Շլեզվիգ-Հոլշտայնmap

Շլեսվիգ-Հոլշտայն, գերմ. Շլեսվիխ Հոլշթայն (ˈʃleːsvɪç ˈhɔlʃtaɪ̯n); (գերմ.՝ Schleswig-Holstein), երկիր (գերմ. լանդ, երկրամաս, նահանգ) Գերմանիայի Դաշնության հյուսիսում։ Տարածությունը՝ 15 հազար 763 կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն 802 հազար (2011 թվական դեկտեմբերի 31)։ Վարչական կենտրոնը՝ Քիլ։ Գտնվում է Յուտլանդիա թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ Հյուսիսային ծովի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Առափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ Բալթիկ ծովի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։

Արագ փաստեր Շլեզվիգ-Հոլշտայն, Երկիր ...
Thumb
Շլեզվիգ-Հոլշտայն
flag of Schleswig-Holstein? Զինանշան
Thumb
Thumb
Thumb
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԿարգավիճակԳերմանիայի նահանգ
Մտնում էԳերմանիա
ՎարչկենտրոնՔիլ
Ամենաբարձր կետBungsberg?
ԲԾՄ12 մետր
Օրենսդրական մարմինLandtag of Schleswig-Holstein?
Դատական մարմինState Constitutional Court of Schleswig-Holstein?
Բնակչություն2 953 270 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Տարածք15 804,28 կմ² (դեկտեմբերի 31, 2017)[2]
Thumb
Հիմնադրված էօգոստոսի 23, 1946[3] թ.
Սահմանակցում էՄեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Ստորին Սաքսոնիա, Համբուրգ և Lohbrügge?
ՓոխարինեցProvince of Schleswig-Holstein?
ISO 3166-2 կոդDE-SH
schleswig-holstein.de(գերմ.)
Փակել

Տնտեսությունն ունի արդյունաբերա-գյուղատնտեսական (ինդուստրիալ-ագրարային) բնույթ։ Զարգացած են նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75%-ը կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմարն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են Լյուբեկը, Քիլը։ 11-րդ դարում այս տարածքներում գոյություն են ունեցել Շլեզվիգ և Հոլշտայն դքսությունները, 1949 թվականից՝ երկիր կամ երկրամաս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.