From Wikipedia, the free encyclopedia
Շելտ Բաս (անգլ.՝ Schelte John Bus, դեկտեմբերի 18, 1956, Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի աստղագետ, աշխատել է Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում։ Աստերոիդների հայտնաբերողներից ամենահաջողակներից մեկը, ծնվել է 1956 թվականին։ Նա հայտնի է նաև, որպես Բոբի Բաս (անգլ.՝ Bobby Bus)։ 1999 թվականից 2002 թվականները Բասը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 1673 աստերոիդ, որոնցից 330-ը հայտնաբերվել են համատեղ այլ աստղագետների հետ[1]։
Շելտ Բաս Schelte John Bus | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1956 (67 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հավայան կղզիների համալսարան և Institute for Astronomy? |
Գործունեության ոլորտ | Մոլորակագիտություն |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական ղեկավար | Յուջին Շումեյկեր |
Ամուսին(ներ) | Ellen Suzanne Howell? |
Կայք | ifa.hawaii.edu/users/sjb/default/bus.shtml |
Այս պահին աշխատում է Հավայիի համալսարանի աստղագիտության ինստիտուտում, ինչպես նաև IRTF աստղադիտակի (ՆԱՍԱ) հետ աշխատող հետազոտողների խմբում։
Կրթությունը ստացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որը ավարտել է 1979 թվականին բակալավրի դիպլոմով։ Բասի գիտական ղեկավարն է եղել հայտնի մոլորակագետ Յուջին Շումեյկերը[2]։ 1999 թվականին դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտոր։ Ակտիվ հետազոտական գործունեության ընթացքում Բասը հայտնաբերել է հազարից ավելի աստերոիդներ և մի քանի գիսաստղեր, որոնց մեջ են՝
1993 թվականից 1999 թվականներին, համատեղ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ռիչարդ Բինզելի հետ իրականացնում էր աստերոիդների սպեկտրալ դասակարգման «Հիմնական գոտու փոքր աստերոիդների սպեկտրալ հետազոտություն» ծրագիրը[3]։ (անգլ.՝ Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, (SMASS)), որը շարունակություն ստացավ 2003 թվականին ավարտված SMASS II ծրագրում[4]։
Շելտ Բասի պատվին է անվանվել Էդվարդ Բոուելի կողմից 1982 թվականին հայտնաբերված (3254) Բաս աստերոիդը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.