Շաքիի խաների պալատ (ադրբ.՝ Şəki Xan sarayı), պալատ Ադրբեջանի Հանրապետության Շաքի քաղաքի հյուսիս-արևելյան մասում։ Կառուցվել է 1790-1797 թվականներին՝ Մեհեմմեդհեսեն խանի ժամանակ։ Պատմա-Ճարտարապետական արգելոցի տարածքում գտնվող պալատը համաշխարհային պատմական և ճարտարապետական հուշարձան է։ 18-րդ դարում պարսկական ոճով կառուցված պալատը ներկայումս գործում է որպես թանգարան։

Արագ փաստեր ադրբ.՝ Şəki Xan Sarayı*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Շաքիի խանական պալատ
ադրբ.՝ Şəki Xan Sarayı*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Thumb
Խանի պալատը Շաքիի կենտրոնում
Երկիր {{{2}}} Ադրբեջան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i,vi,v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա[1]
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2001  (25-րդ նստաշրջան)
Համար 1576
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Փակել

2019 թվականի հուլիսի 7-ին Շաքիի պատմական կենտրոնը Շաքիի խաների պալատի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում[2]։

Պատմություն

Պալատը կառուցվել է 18-րդ դարում[3][4]։ Շանդոր Ռադոն նշում է, որ պալատը կառուցվել է 1760 թվականին Հուսեյին խանի կողմից։ Հետագայում պալատը վերանորոգվել է[5]։ Արվեստի հանրագիտարանում նշվում է, որ պալատը կառուցվել է 1791-92 թվականներին[6]։ Ադրբեջանի խորհրդային հանրագիտարանը ցույց է տալիս, որ պալատը կառուցվել է XVIII դարի 60-ականներին՝ Հուսեյին խան Կոշակի հրամանով[7]։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում նշված է, որ պալատը և ամրոցի պատերը միաժամանակ կառուցվել են 1765 թվականին[8]։ Բրիտանիկա հանրագիտարանի 1890 թվականի հրատարակության մեջ նշվում է, որ ամրոցի պատերը կառուցվել են 1765 թվականին, իսկ պալատը կառուցվել է որոշ ժամանակ անց[9]։

Շաքիի խաների պալատի տեսարաններ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.