Շատրվան
From Wikipedia, the free encyclopedia
Շատրվան, ճարտարապետության մեջ՝ կառույց, որը ավազանի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող ջրի շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզա-պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ Շատրվաններ կառուցվել են անտիկ, միջնադարյան, արևմտաեվրոպական քաղաքներում, Արևելքի երկրներում։ Շատրվանի համալիրներ կան Ֆրանսիայում (Վերսալ), Իտալիայում (Հռոմ, Ֆլորենցիա), Ռուսաստանում (Պետերգոֆ)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական և իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շատրվաններ կային նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում։ Խորհրդային շրջանում շատրվանի կառուցումն ընդունել է քաղաքաշինությանը համապատասխան ընթացք։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շատրվան (այլ կիրառումներ)