Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ (նորվ.՝ Norges tekniske høgskole, NTH, ՆՏԻ), գիտական ինստիտուտ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում։ Հիմնադրվել է 1910 թվականին։ Շուրջ 89 տարի գործել է որպես անկախ տեխնիկական համալսարան, այնուհետև անկախ քոլեջի կարգավիճակով միավորվել է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին (ՆԳՏՀ)։ 1996 թվականին, երբ համալսարանը վերակազմավորվել է, ՆԳՏՀ դադարել է գործել որպես կազմակերպչական կառույց։ ՆՏԻ նախկին բաժինները այժմ Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի շենքի հիմնական մասն են կազմում։
Տեսակ | բարձրագույն տեխնիկական կրթական հաստատություն |
---|---|
Հիմնադրված է | 1910 |
Լուծարված է | 1996 |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Տրոնհեյմ |
Կայք | ntnu.edu |
Norges tekniske høgskole Վիքիպահեստում |
Նորվեգիայի տեխնոլոգիայի ինստիտուտն ի սկզբանե եղել է պոլիտեխնիկական ինստիտուտ, որը շնորհել է ինժեների և ճարտարապետի մագիստրոսական կոչումներ։ 1992 թվականին ՆՏԻ ունեցել է 7627 մագիստրոսական և դոկտորական կոչումով ուսանողներ և 1591 աշխատակից, ավարտել են 1262 որակավորված ինժեներներ (մագիստրոս), 52 որակավորված ճարտարապետներ և 92 գիտությունների դոկտորներ։ Հաստատությանն բյուջեն կազմել է շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի, համալսարանական ընդհանուր տարածքը՝ շուրջ 260000 քմ։
ՆՏԻ ակադեմիական կառուցվածքը նախքան Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին միավորվելը՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.