Նորվեգիայի սաամներ
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի սաամներ (նորվ.՝ Samene i Norge), Նորվեգիայի տարածքում ապրող սաամական ժողովրդի մի հատվածը, որոնք երկրում ազգային փոքրամասնություն են կազմում։ Նորվեգիայի սաամների թվաքանակը, տարբեր գնահատականներով, 40-60 հազար մարդ է, մեծամասնությունն ապրում է Նորվեգիայի հյուսիսում` Նուրլան, Նուր-Թրյոնդելագ, Թրոմս և Ֆինմարք ֆյուլքեներում։
Երկար ժամանակ Նորվեգիայում անցկացվող նորվեգականացման քաղաքականության պատճառով սաամական բնակչությունը ստիպված էր միաձուլվել նորվեգացիներին, և միայն 1992 թվականին սաամական լեզուներն ու մշակույթը պաշտոնապես ճանաչվեցին։