Նիսի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Nice, կոդը` "020"), գտնվում է Նիցցայում, Ֆրանսիա Մոնտ Գրոս բլուրի գագաթին։ Աստղադիտարանի շինարարությունը սկսվել է 1879 թ. բանկիր Ռաֆաել Բիշոֆայմի (ֆր.՝ Raphaël Bischoffsheim) միջոցներով։ Ճարտարապետներն էին Շարլ Գարնյեն և Գյուստավ Էյֆելը, ով նախագծել էր գլխավոր գմբեթը։ 76-սանտիմետրանոց ռեֆրակտոր աստղադիտակը տեղադրվել է աստղադիտարանում 1888 թ., և այն ժամանակ հանդիսանում էր աշխարհի ամենամեծ աստղադիտակը։ Այս նվաճումը գերազանցվեց մեկ տարի անց Լիկի աստղադիտարանում (անգլ.՝ Lick Observatory) տեղակայված 36-դյույմանոց (91 սանտիմետր) աստղադիտակի տեղադրումով։
Նիսի աստղադիտարան Observatoire de Nice | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Q108530405?, 2-Telescopes Large Interferometer? և Nice Observatory (dome)? |
Մասն է | Լազուր ափի աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 020 |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տարածքաշրջան | Mont Gros? |
Վայր | Նիս[1] և Լա Տրինիտե[1] |
ԲԾՄ | 372 մետր |
Ճարտարապետ | Գուստավ Էյֆել և Շարլ Գարնյե |
Կայք | oca.eu |
Nice Observatory Վիքիպահեստում |
Որպես գիտական հաստատություն աստղադիտարանը երկար չի գոյություն ունեցել, և միավորվել է CERGA (ֆր.՝ Centre de recherches en géodynamique et astrométrie) Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտական կենտրոնի հետ 1988 թվականին, և կազմեցին Փիրուզագույն ափի աստղադիտարանը (ֆր.՝ Observatoire de la Côte d'Azur)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.