քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Նիկողայոս Բարսեղյան Արղության-Երկայնաբազուկ (1845, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1916, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի պետական, քաղաքական, հասարակական հայտնի գործիչ, ակնառու մտավորական, Թիֆլիսի քաղաքապետ[1]։
Նիկողայոս Բարսեղյան Արղության-Երկայնաբազուկ | ||
| ||
---|---|---|
Ապրիլի 25 1891 - հուլիսի 10 1893 1895 - հուլիսի 12 1896 Փետրվարի 24 1903 - մարտի 3 1904 | ||
Նախորդող | Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան | |
Հաջորդող | Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | Հայ | |
Ծննդյան օր | 1845 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | Մարտի 30 1916 | |
Վախճանի վայր | Թիֆլիս | |
Թաղված | Սանահին | |
Դինաստիա | Արղության-Երկայնաբազուկներ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | |
Ամուսին | Մարիամ Հովհաննիսյան Արղության | |
Զավակներ | Վարդան (Վլադիմիր) Արղության-Երկայնաբազուկ | |
Իշխան Ն. Արղության-Երկայնաբազուկը քաղաքական ներքին հակամարտության պայմաններում 1891 թվականի ապրիլի 25-ին ստանձնում է Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը՝ ղեկավարելով քաղաքը մինչև 1893 թվականի հուլիսի 10-ը[1][2][3]։
Ի դեպ 1892 թվականին ընտրվել է Զրկինյանց Սուրբ Կարապետ եկեղեցու հոգաբարձու[1][4]։
Հրաժարականից հետո Ն. Արղության-Երկայնաբազուկը երկրորդ անգամ քաղաքագլխի պաշտոնում ընտրվել է քաղաքագլուխ Պողոս Իզմայիլյանի մահից հետո՝ 1895 թվականին 54 կողմ և 10 դեմ ձայների հարաբերությամբ[1][5]։
Երկու տարի և երկու ամիս պաշտոնավարելուց հետո Ն. Արղության-Երկայնաբազուկը, առանց սահմանված ժամկետը (4 տարի) լրանալու, 1896 թվականի հուլիսի 12-ին հրաժարական է տալիս խորհրդարանի պատգամավորների միմյանց հետ վեճերի պատճառով։ Մինչև հրաժարականի դիմումի հաստատումը (1896 թվականի նոյեմբերի 5[6]) 1896 թվականի հուլիսի 31-ին Թիֆլիսի նահանգապետի կողմից պարգևատրվել է արծաթե մեդալով և կրծքանշանով[1][7]։
1900 թվականին Ն. Արղության-Երկայնաբազուկի 300 ռուբլի նվիրատվությամբ աջակցել է Թիֆլիսի «Ժողովրդական տան» շինարարությանը[1][8]։
Ն. Արղության-Երկայնաբազուկը 1903 թվականի փետրվարի 24-ին Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել նաև երրորդ անգամ՝ պաշտոնավարելով մինչև 1904 թվականի մարտի 3-ը։ Պաշտոնավարման ժամկետի ավարտին չսպասելով՝ վաղաժամկետ հրաժարական է տվել[1]։
Ն. Արղության-Երկայնաբազուկի Թիֆլիսի քաղաքագլուխ եղած ժամանակ՝ 1903 թվականին, նրա ակտիվ մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող շինարարություններից մեկը՝ Երևանյան հրապարակում գտնվող «Քաղաքային տան» շինարարությունը[9]։ Երրորդ հրաժարականից հետո Ն. Արղության-Երկայնաբազուկը սեփական միջոցներով նպաստել է հատկապես կրթական ոլորտի զարգացմանը։ Մինչև իր մահը նա հանդիսացել է Թիֆլիսի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Խուլ-համր երեխաների համար քաղաքում հիմնել է դպրոց, որի նախագահն էր մինչև կյանքի վերջը[1][10][11]։
Իշխան Արղության-Երկայնաբազուկը ակնառու մտավորական էր։ Նրա հարուստ գրադարանը, որը կազմված էր 10.000 հատորից, կովկասագիտության բացառիկ արժեք էր ներկայացնում[12]։ Չնայած տվյալ ժամանակի դժվարին քաղաքական, ազգային իրադրության՝ նրա ընտանիքին հաջողվեց արժեքավոր գրադարանը փոխադրել նորանկախ Հայաստանի մայրաքաղաք Երևան[1][13]։
Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը ամուսնացած էր Մարիամ Հովհաննիսյան Արղությանցի (ծննդյան ազգանունը՝ Միրզայանց) հետ։ Վերջինս հայտնի էր իր բարեգործություններով։ Վախճանվել է 1919 թվականին[1]։
Ունեցել է 5 երեխա՝ 3 տղա, 2 աղջիկ, որոնք 1920 թվականին տեղափոխվել են Փարիզ[1]։
Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը վախճանվել է 1916 թվականի մարտի 30-ին։ Ապրիլի 7-ին Թիֆլիսի հայկական Մայր տաճարում կատարվեց պատարագ և աճյունը տեղափոխվեց Սանահինի վանք, որտեղ ամփոփվեց տոհմական գերեզմանում[1][12][14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.