Նամանգանի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նամանգանի մարզ, Ուզբեկստանի կազմում։ Վերակազմվել է 1967-ի դեկտեմբերի 18-ին (նախկինում գոյություն է ունեցել 1941-ի մարտի 6-ից մինչև 1960-ի հունվ․ 25)։ Տարածությունը 7,4 հզ․ կմ² է, բն․ 3066 հզ․ (2024), քաղաքայինը՝ 34%։ Ունի 10 շրջան, 7 քաղաք, 9 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Նամանգան։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1․02․1973)։
Երկիր | Ուզբեկստան |
---|---|
Կարգավիճակ | region of Uzbekistan? |
Մտնում է | Ուզբեկստան, Ուզբեկական ԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ |
Վարչկենտրոն | Նամանգան |
ԲԾՄ | 641 մետր |
Բնակչություն | 2 554 200 մարդ (2015) |
Տարածք | 7900 կմ² |
Հիմնադրված է | մարտի 6, 1941 թ. |
Սահմանակցում է | Tashkent Region?, Անդիժանի մարզ, Fergana Region? և Ջալալաբադի մարզ |
Ժամային գոտի | UTC+5 |
ISO 3166-2 կոդ | UZ-NG |
namangan.uz/uz/ | |
Նամանգանի մարզը գտնվում է Ֆերգանայի հովտի հյուսիսային մասում, Սիրդարյա գետի աջ ափին։ Մեծ մասը հարթավայրային է (մոտ 400–700 մ բարձրությամբ), կտրտված գետահովիտներով։ Հարթավայրը դեպի հյուսիս բարձրանում և եզրավորվում է 1000–1200 մ բարձրության նախալեռներով (ադիրներով), որոնք դեպի հյուսիս և հյուսիս–արևմուտք փոխարինվում են Չատկալյան և Կուրամինյան լեռնաշղթաներով։ Կլիմային բնորոշ են շոգ, երկարատև ամառները, համեմատաբար կարճ ու մեղմ ձմեռները, օդի ջերմաստիճանի օրական խիստ տատանումները, տեղումների քիչ քանակությունը։ Հարթավայրում հունվարի միջին ջերմաստիճանը –3,5 °C է, հուլիսինը՝ 25°С։ Տարեկան տեղումները հարթավայրում և նախալեռներում 100– 200 մմ են, լեռներում՝ մինչև 600 մմ։ Անսառնամանիք ժամանակաշրջանը արևելքում 229 օր է։ Խոշոր գետը Սիրդարյան է, որը կազմվում է մարզի սահմաններում՝ Նարին և Կարադարյա օժանդակներից։ Գետերն օգտագործվում են ոռոգման համար։ Նշանավոր են Հյուսիսային Ֆերգանայի և Մեծ Անդիժանի ջրանցքները։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են գորշ հողերը։ Հարթավայրերում և ադիրների շրջանում տարածված էֆեմերային բուսականությունը դեպի վեր փոխարինվում է օշինդրներով, օշինդրա–աղասերային և տարախոտատիպչակային տափաստաններով։ Հանդիպում են անտառային բուսական համակցություններ, 3000 մ բարձրություններից վեր՝ ենթալպյան մարգագետիններ (ամառային արոտավայրերի գոտին)։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից անապատային շրջաններում կան սողուններ, կրծողներ, անապատային արտույտներ ևն, լեռներում՝ լեռնային այծ, այծյամ, վայրի խոզ, արջ, հովազ, խոզուկ, գորշուկ, թռչուններից՝ քարարծիվ, գորշ անգղ, լեռնային հնդկահավ, քարակաքավ ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 175)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.