Նազիկ, անհոսք լիճ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում՝ մոտ 2000 մ բարձրության վրա։ Առաջացել է Սիփանի և Նեմրութի հրաբխային լավաների արգելափակումից։ Գտնվում է բարձրլեռնային տեկտոնական գոգավորությունում, եզրավորված է հրաբխային լեռնազանգվածներով։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ 6, 5 կմ, մակերեսը՝ 40 կմ², ջրհավաք ավազանը՝ 800 կմ²։ Սնումը հալոցքային, անձրևային և աղբյուրներից է։ Ջուրը քաղցրահամ է, վճիտ, օգտագործվում է խմելու նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 144)։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր
|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Lake_Nazik.jpg/300px-Lake_Nazik.jpg) ' |
|
|
Կոորդինատներ |
|
Երկարություն |
11 կմ |
Լայնություն |
6,5 կմ |
Ավազանի մակերեսը |
40 կմ² |
|
|
|
|
Փակել