Նադյա Հասնաու (արաբ․՝ نادية حسناوي, հունիսի 10, 1963(1963-06-10)[1], Մարոկկո), նորվեգացի հեռուստամեկնաբան, ծնունդով մարոկացի։ 2010 թվականին Էրիկ Սոլբաքենի և Նըջի Հադիի հետ վարել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած Եվրատեսիլ 2010 երգի մրցույթը։

Արագ փաստեր Նադյա Հասնաու արաբ․՝ نادية حسناوي‎‎, Ծնվել է ...
Նադյա Հասնաու
արաբ․՝ نادية حسناوي
Thumb
Ծնվել էհունիսի 10, 1963(1963-06-10)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՄարոկկո
Քաղաքացիություն Նորվեգիա և  Մարոկկո
Մայրենի լեզուլիբիա-բերբերական լեզուներ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, լրագրող և պարուհի
ԱմուսինԿիմ Հաուգեն
Պարգևներ և
մրցանակներ
 Nadia Hasnaoui Վիքիպահեստում
Փակել

Հասնաուն ծնվել է Մարոկկոյում[2]․ մայրը՝ նորվեգուհի է, հայրը՝ մարոկացի։ Մորական կողմի պապը Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ռագնար Ֆրիշն է։ Երբ 4 տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվեցին, և նա մոր հետ տեղափոխվեց Նորվեգիա։ Օսլոյում հաճախում էր կաթոլիկ ֆրանսիական խիստ մանկապարտեզ, այնուհետև ֆրանսիական դպրոց մինչև 4-րդ դասարանը։ 18 տարեկանում դարձավ Նորվեգիայի քաղաքացի։ 1991 թվականին ամուսնացավ դերասան Քիմ Հոգենի հետ[3]։

1980-ականներին պարուհի էր։ 1993-2004 թվականներին աշխատում էր TV2 հեռուստատեսությունում՝ հյուրընկալելով God morgen, Norge and Jakten på det gode liv հաղորդումները։ 2003 թվականին Հասնաու հեռուստաշոուի հաղորդավարուհին էր[4]։ 2004 թվականին միացավ Նորվեգիայի հեռարձակողների միությանը՝ վարելով Kvitt eller dobbelt շոուն, ինչպես նաև այլ շոուներ՝ կապված Եվրատեսիլ երգի մրցույթի հետ[4]։ Խոսում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և նորվեգերեն։

Եվրատեսիլ

Հասնաուն առաջին անգամ առնչվեց Եվրատեսիլին 1992 թվականին, երբ Նորվեգիայի հեռարձակողների միության ռադիոյին մեկնաբանություններ էր տալիս 1992 թվականի մրցույթի մասին։

2004 թվականին Հասնաուն վարում էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում։ Հասնաուն վարել է նաև այնպիսի փառատոններ, ինչպիսին է Երիտասարդական Մելոդի Գրան Պրին։

2005 թվականին Հասնաուն Նորվեգիայի կողմից Յան Թեյգենի հետ շնորհավորեց Եվրատեսիլ երգի մրցույթի 50-ամյակի կապակցությամբ։

Հասնաուն 2010 թվականի մայիսին Էրիկ Սոլբաքենի և Հեդի Նիեի (Haddy Jatou N'jie) հետ վարում էր Եվրատեսիլ երգի մրցույթը Բերում կոմունայում[5]։ Նա ներկայացնում էր նաև Նորվեգիայի քվեն 2011 և 2012 թվականի մրցույթներին.[6]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.