Մուղամ (համարժեք է մակամին, մակոմին, մուկամին, ռագային), օգտագործվում է մուղամ լադ և մուղամ ժանր հիմնական իմաստներով։ Ադրբեջանական երաժշտության մեջ մուղամին փոխարինում է լադ հասկացությանը։ Նախկինում հայտնի բազմաթիվ լադերից ներկայումս օգտագործվում են «Ռաստ», «Շուր», «Սեգյահ», «Չարգյահ», «Բայաթի-Շիրազ», «Հումայուն», «Շուշթար»՝ հիմնական, «Սերենջ», «Շահնազ», «Բայաթի Քուրդ», «Հիջազ» և այլ օժանդակ լադերը։ Կառուցվում են տարբեր տետրախորդների միացման որոշակի սկզբունքներով՝ շղթայված, կցված և միջանկյալ տոնի միջոցով անջատված։ Հնչյունաշարի զանազան աստիճաններ (հիմնականում IV և V) կարող են ձեռք բերել ժամանակավոր հիմնաձայնի նշանակություն՝ ստեղծելով առանձին լադային ոլորտներ՝ շոբե։ Յուրաքանչյուր լադ կապվում է որոշակի տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտման հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 77
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուղամ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.