From Wikipedia, the free encyclopedia
Մուհաֆազա (արաբ․՝ محافظة muḥāfaẓä, հոգնակի՝ محافظات muḥāfaẓāt), մի շարք արաբական պետությունների վարչատարածքային բաժանման միավոր։ Օգտագործվում է Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Իրաքում, Եմենում, Քուվեյթում, Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև (շրջանների հետ միասին) Օմանում։ Նշված բոլոր պետություններում մուհաֆազան վարչատարածքային բաժանման առաջին կարգի միավոր է, իսկ Սաուդյան Արաբիայում այն երկրորդ կարգի միավոր է (մինտականերից հետո)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մուհաֆազան համապատասխանում է մարզին։ Շփոթություն կարող են առաջացնել մուհաֆազաների տարածքային չափերը։ Իրականում մարզային բաժանումը միայն Հայաստանում է փոքր միավոր։ Որոշ երկրներում մարզի կարգավիճակը բնորոշելու համար օգտագործվում են նաև إقليم (իկլիմ) կամ لواء (լիվա կամ սանջակ) եզրույթները։
Նահանգը, որը կարող է առաջ քաշվել որպես տարբերակ, սխալ է, քանի որ արաբերեն հնչում է ولاية (ուիլայա - վիլայեթ)։ Նահանգին հավասար է էմիրությունը إمارة (իմարա - էմիրաթ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.