From Wikipedia, the free encyclopedia
Մողեսներ (լատին․՝ Lacertilia) թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), Հայաստանում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։
Մողեսներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Sauria
| ||
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Պլևրոդոնտ ատամները մաշվելու կամ ջարդվելու դեպքում փոխարինվում են նորերով։
Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։
Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։
Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն, հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։
Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։
Մողեսներն օգտակար սողուններ են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Բազմանում են առավելապես ձվադրմամբ (դնում են 1–35 ձու)։ Կան նաև ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ և կուսածնությամբ բազմացողներ։ Վերջիններից են միասեռ ժայռային (սպիտակափոր), հայկական, Ռոստոմբեկովի և Դալի մողեսները (Հայաստանում հայտնաբերել է Դ. Դարևսկին)։
Հայաստանի հյուսիսային շրջաններում տարածված ժայռային մողեսների որոշ տեսակներ արու առանձնյակներ չունեն և կազմում են մեծաքանակ խմբավորումներ։ Այս անսովոր երևույթի վրա ուշադրություն դարձրեց ռուս գիտնական Ի.Ս.Դարևսկին։ Պարզվեց, որ այդ մողեսները բազմանում են կուսածնությամբ։ Դրանից հետո աշխարհի տարբեր անկյուններում հայտնաբերվեցին սողունների այլ տեսակներ, որոնք նույնպես բազմանում են կուսածնությամբ։
Մողեսների մարմինը (երկարությունը՝ 3,5 սմ–4 սմ) իլիկաձև է կամ գլանաձև՝ պատված թեփուկներով ու վահանիկներով, որոնց ձևն ու դասավորությունն ունեն կարգաբանական նշանակություն։ Մեծամասնության առջևի և հետևի վերջավորությունները հնգամատ են ու լավ զարգացած, որոշ տեսակներինը բացակայում են, և մարմինը նմանվում է օձի (անոտ մողեսներ)։ Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։ Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։ Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մողեսներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.